23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Պաշտոնյաները, որոնք չեն ծառայել, գոնե իրենց երեխաներին պիտի ուղարկեն բանակ. Էդմոն Մարուքյան /տեսանյութ/

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի համար բանակում ծառայելու հարցի շուրջ մեկ բան է ակնհայտ. բանակ պետք է գնալ հայրենասիրական նկրտումներով, քաղաքացիական պարտքի գիտակցմամբ, իսկ բանակը չպետք է լինի սանկցիա քաղաքացու համար։

Հունվարի 28-ին լրագրողների հետ զրույցում պատգամավորն ասաց՝ հպարտ է, որ ծառայել է, քանի որ առանց այդ ծառայության չէր լինի այնպիսին, ինչպիսին այսօր կա։ «Մենք պետք է նաև օրինակ ծառայենք։ Պետական բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները, եթե իրենք չեն ծառայել, պետք է իրենց երեխաներին ուղարկեն բանակ, որ հասկանան, որ բանակը բոլորինն է։ Բանակը չպետք է լինի գյուղացիաբանվորական: Այսինքն՝ այնտեղ պետք է լինեն միջին և հարուստ խավի ներկայացուցիչներ, և բոլորը պետք է հավասար լինեն օրենքի առաջ»,- ասաց Էդմոն Մարուքյանը՝ հիշեցնելով, որ ԼՀԿ-ի առաջին նախաձեռնություններից մեկն այս պահին բանակում չծառայելու մասով հետախուզման մեջ գտնվողներին է վերաբերում։

«Հարյուրավոր մարդիկ սպասում են այդ օրենքի ընդունմանը, որ կարողանան վերադառնալ հայրենիք։ Այս վերջին փոփոխություններով ավելացվեց պահանջվող գումարի չափը, եթե նախկինում 1.8 մլն դրամ էր, այժմ գումարը դարձավ 3.6 մլն դրամ։ Այսինքն՝ նրանք, ովքեր 27 տարեկան են և դրսում են, պետք է նրանց խնդիրը լուծենք»,- ասաց Էդմոն Մարուքյանը։  

Մանրամասները՝ տեսանյութում 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ