23 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վարչապետն անում է այնպիսի հայտարարություններ, որոնք կվանեն ներդրողներին. Գագիկ Մինասյան

ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը կարծում է, որ պետբյուջեի նախագիծը ոչ թե իներցիոն է, այլ ռեգրեսիվ: «Կես տարի առաջ ԱԺ-ն հաստատեց կառավարության գործունեության ծրագիրը, որը նախատեսված էր մեկ տարվա համար, և բնական է, որ պետք է  ներկայացներ մեկ բյուջեի նախագիծ: Ծրագրում հեղափոխական աճեր էին նկարագրված բոլոր ոլորտներում. ներդրումներ, […]

Ոմանք ընկալել են, թե ես ու Ադրբեջանի նախագահն իրար հետ «չատ ենք անում». Փաշինյան

Հայ-ադրբեջանական սահմանին «հարաբերական անդորրը» Դուշանբեում ձեռք բերված պայմավորվածությունների արդյունք է, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։   «Օպերատիվ կապն ընդամենը դրա հարակից բաղադրիչներից մեկն է, այդ կապի հետ կապված քննարկումներ եղան, էնպիսի տպավորություն էր, որ ոմանք ընկալել են, թե ես ու Ադրբեջանի նախագահն իրար հետ «չատ ենք անում», առավոտից երեկո խոսում ենք։ […]

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 20-ի ցերեկը, 21-ին, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-24-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն նոյեմբերի 22-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, 4-ի ցերեկը նույնքանով կնվազի: Երևան քաղաքում` Նոյեմբերի 20-ի ցերեկը, 21-ին, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-24-ը սպասվում է անձրև: […]

Եռագույն փողկապը, ինչպես և կախարդական փայտիկը աղքատությունն ու արտագաղթը չեն վերացնում. Շարմազանովը՝ Նիկոլ Փաշինյանին /տեսանյութ/

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե իր կառավարությունը կատարել է ժողովրդի առաջ ստանձնած բոլոր պարտավորությունները: Ամիսներ առաջ էլ հայտարարում էր, թե կախարդական փայտիկ ունի եւ գալու է լուծելու բոլոր խնդիրները: Եռագույն փողկապ կապելը տպավորիչ է, իհարկե: Բայց եռագույն փողկապը, ինչպես եւ կախարդական փայտիկը տնտեսությունը չի զարգացնում, աղքատությունն ու արտագաղթը չի վերացնում, […]

Ուժայինների ներխուժումը ԶԼՄ-ներ սովորություն է դառնում. 6-րդ վարչությունը Аysor.am-ի խմբագրությունում է

Այսօր առավոտյան ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները այցելել են  կայքի խմբագրություն և ներկայացրել գրություն, որով խնդրում էին տրամադրել «02.11.2018 թվականին «Այսօր» լրատվական ծառայությանը Սիլվա Համբարձումյանի կողմից տրված հարցազրույցի տեսաձայնագրության օրինակը»: Ոստիկաններին փոխանցած պատասխան նամակում Ауsor.am-ը գրել է, որ ոստիկանության գրության մեջ մատնանշած օրը՝ նոյեմբերի 2-ին, գործարար Սիլվա Համբարձումյանը ոչ թե հարցազրույց է տվել Aysor.amկայքին, այլև մամուլի ասուլիս […]

Թող որ չուրախանան թշնամիներն իմ նենգ, ովքեր ատեցին ինձ

Նրանք ինչ անում են, ե՞րբ պիտ տեսնես, ո՜վ Տեր: Հանի՜ր հոգիս նրանց խորամանկող վարմից, փրկի՜ր միամորիս ահեղ առյուծներից: Խոստովանե՛մ պիտի տաճարներում հսկա, հավաքներում շատվոր պիտի ես Քեզ օրհնե՜մ: Թող որ չուրախանա՛ն թշնամիներն իմ նենգ, ովքեր ատեցի՛ն ինձ՝ աչք ու հոնքով իրենց ակնարկելո՛վ վրաս: Խաղաղություն էին խոսում ինձ մոտ, սակայն՝ մեծ բարկությամբ լցված՝ նե՛նգ բան էին […]

Թորոսյանը համարձակվել է ոտնձգություն անի նախորդ կառավարության սրբության սրբոցին. Փաշինյան

Կառավարության կառուցվածքը փոխվելու է: 17 նախարարությունից մնալու է քիչ թվով նախարարություն: Լրագրողների հարցին ի պատասխան ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Ընտրություններից հետո 17 նախարար չենք ունենալու, թիվը կրճատվելու է: Եթե նախարարությունները 5-ով կրճատվեն, ապա սա կադրային լուրջ քաղաքականություն է: Նոր նախարարությունները, որոնք մնալու են, գործառույթային փոփոխություններ են լինելու»,- մանրամասնեց վարչապետը: Նա հայտարարեց, որ կառավարության գործունեությունը […]

Տրանսպորտի և կապի փոխնախարարը ծաղրում է «Հայր մեր»-ը

Տրանսպորտի և կապի փոխնախարար Արմեն Փամբուկչյանը ֆեյսբուքյան հանրագրում աղոթում է փակ Լարսի համար․ «Լարս մեր, որ սահմանում ես Թող եղիցի բացումը քո Անխցանելիությունը քո Եվ ֆուրերի անխափան մուտքը Մարդատարների անցումը Եվ թող չփակվիս մեզ Ինչպես մենք չփակվիլ մամուլի առաջ Թող լինի այլընտրանք քեզ Համապազօրյա ճամփեն  Տուր զմես այսօր»։  

Մի պախկվեք ժողովրդի հետևը ու պատասխանատվությունը բարդեք ժողովրդի վրա

Երկրի համար կարևոր որոշումների «լայն հանրային քննարկում»-ից ավելի աբսուրդային բան դժվար է պատկերացնել: Նախ հասկանալի չի, ոնց են այդ լսումները անցկացվելու և ինչ է նշանակում «լայն քննարկում»: Էլի՞ հրապարակ և ագոռա: Երկրորդը, հանրությունից ուզու՞մ եք հարցնել, թե արդյոք այն ուզում է ավելի վատ ապրել, որ հարկերը բարձրանան կամ տրանսպորտի գինը աճի և դրա հավանությունը ստանալ: […]

ՌԴ-ի դիրքորոշումը ՀԱՊԿ պատմության մեջ համարում եմ խիստ կառուցողական. Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, թե ինչ դիրքորոշում ունի Ռուսաստանը ՀԱՊԿ-ում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:   «ՌԴ-ի դիրքորոշումը այս պատմության մեջ համարում եմ խիստ կառուցողական», – այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Նիկոլ Փաշինյանը։   Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։   Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պարզաբանումներ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի