30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ինչի՞ մասին է խոսքը՝ ժողովուրդներին պատրաստել խաղաղության․ Վիտալի Բալասանյանի հորդորը /տեսանյութ/

Արցախի հարցի վերաբերյալ բանակցությունները պետք է պաշտոնական ինչ-որ փաստաթղթի շուրջ վարվեն՝ տարածաշրջանում խաղաղության պայմանագրի շուրջ, որը կճանաչի միջազգային հանրությունը։ Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը՝ անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների՝ Արցախի հարցի վերաբերյալ բանակցություններին․

«Այսօր այդ բանակցությունները բանավոր են գնում։ Նրանք, ովքեր խոսում են, որ ժողովուրդներին պետք է պատրաստել խաղաղության, ես համոզված եմ, հորդորում եւ առաջարկում եմ, որ համապատասխան ինստիտուտները, երկրների ղեկավարները տարածաշրջանում կնքեն խաղաղության պայամանգիր։ Եթե մենք չունենք այդ փաստաթուղթը, որը կճանաչի միջազգային հանրությունը, ինչի՞ մասին է խոսքը՝ ժողովուրդներին պատրաստել խաղաղության։ Այսինքն՝ մենք պետք է ունենանք այդ փաստաթուղթը, մենք կռվարար ժողովուրդ չենք, մենք չենք հրահրել, մենք պարտադրված ենք մտել պատերազմի»,-նշեց Վիտալի Բալասանյանը։

Նա մանրամասնեց, որ հարկավոր է փաստաթուղթ, որ տարբեր երկրներում ապրող մեր հայրենակիցներն իմանան՝ ինչի մասին է խոսքը։

Ինչ վերաբերում է Արցախի որեւէ կարգավիճակի դիմաց տարածքային զիջումների գնալուն, Բալասանյանն ասաց, որ դա Արցախի ժողովրդի, եւ, ընդհանրապես, հայության համար ընդունելի տարբերակ չի կարող լինել․

«Արցախյան կողմը եւ համայն հայությունը պատրաստ չէ տարածքային զիջումների որեւէ կարգավիճակի դիմաց։ Ժամանակին՝  1994-2016 թվականին մենք տարածքներ զիջել ենք, ապրիլին զիջել ենք, ինչ էր դա, եթե ոչ տարածքների զիջում»,-նշեց Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը։

Վիտալի Բալասանյանն ասաց, որ Արցախում բանակցությունների ֆոնին որեւէ լարվածություն չկա․ «Հերթական բանակցություններ են, որոնք պետք են եւ պարտադիր, կարող է մի օր դրական, մի օր բացասական տրամադրություններ լինեն, մտահոգվելու բան չկա։ Եւ այնպես չէ, որ մեր զինված ուժերը թույլ են, այսօր, ավելի քան երբեւէ, հայոց զինված ուժերը հարուստ են»։

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ