Պետական պաշտոն զբաղեցնողն իրավունք չունի օդից կախված լուրերի համաձայն մեկին մեղադրի. Վիտալի Բալասանյան (Տեսանյութ)
Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի կարծիքով՝ պետք է լուրջ ուսումնասիրել մարտի 1-ի գործերը, ապա մեղադրանքներ հնչեցնել։
Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում Բալասանյանն ասաց, թե մարդիկ խոսում են, որ մարտի 1-ի գործն արդեն բացահայտվել է։
«Ես չգիտեմ՝ այն բացահայտվել է, թե՝ ոչ», – ասաց Բալասանյանը։
Դիտարկմանը, թե պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ահազանգել էր, որ մարտի 1-ի շրջանակներում զինված ուժերին մեծ հարված է հասցվում, Վիտալի Բալասանյանն արձագանքեց.
«Պետական պաշտոն զբաղեցնողն իրավունք չունի օդից կախված լուրերի համաձայն մեկին մեղադրի, մանավանդ՝ պետական կառույցին, այն ինստիտուտին, որն այսօր պետական սահմանն է պաշտպանում։ Չի կարելի»։
Անդրադառնալով Սեյրան Օհանյանի՝ 0038 հրամանի վերաբերյալ գրառմանը, Բալասանյանն ասաց.
«Նախ պետք է 0038 հրամանի գաղտիությունը, եթե այսօր դրա անհրաժեշտությունը կա, ի լուր ժողովրդի ներկայացվի, որպեսզի մութ տեղեր չլինեն»։
Ավելին՝ տեսանյութում: