24 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

«Միշտ բանակի կողքին ենք». Լեւոն Մնացականյանը նեղացած չէ /տեսանյութ/

Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների ծառայության տնօրեն, նախկին Պ նախարար Լևոն Մնացականյանը այսօր՝ հունվարի 28-ին, եկել էր Եռաբլուր՝ Հայոց բանակի 27-րդ տարեդարձի առթիվ հարգանքի տուրքը մատուցելու զոհված հայորդիների հիշատակին:

Հիշեցնենք, Լևոն Մնացականյանը ազատվել էր Արցախի Հանրապետության ՊԲ հրամանատարի պաշտոնից և նշանակվել Արտակարգ իրավիճակների ծառայության տնօրեն:

Մնացականյանը նեղացած չէ պաշտոնանկությունից. «Միշտ բանակի կողքին ենք: Եթե այս իշխանություններից նեղացած լինեի, այստեղ չէի լինի»,-լրագրողների հետ զրույցում ասաց նա  և հավելեց, որ բավարար է համարում  բանակում կատարվող փոփոխությունները:

Հարցին՝ արդյո՞ք իր համար հասականալի եղավ իր պաշտոնանկությունը, վերջինս պատասխանեց. «Ժամանակին ահագին խոսել ենք, նորից անդրադառնալ դրան, անհրաժեշտություն չեմ համարում»:

Լևոն Մնացականյանը նաև ընդգծեց, որ գոհ է նոր պաշտոնից:

Մանրամասները՝ տեսանյութում:

 
KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ