06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Մեր բանակը չպետք է լինի գյուղացիա-բանվորական բանակ. Էդմոն Մարուքյան /տեսանյութ/

ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է բանակի խնդիրներին: Նա նշեց, որ բոլորը լծված են արդյունավետ պետության կառուցման գործին: Հետևաբար, դեռ վաղաժամ է ասել, որ 1000 դրամների մասին օրենքը պետք է հանել: Նա ասաց, որ նախկինում էին քննադատում իշխանությունների այդ սիմվոլիկ հարկի համար, քանի որ արդյունավետ չէին ծախսվում գումարները:

Էդմոն Մարուքյանը նաև հավելեց, որ մեր բանակը չպետք է լինի գյուղացիա-բանվորական բանակ: Այսինքն՝ բանակ պետք է գնան նաև միջին ու հարուստ խավերի ներկայացուցիչները, և բոլորը պետք է հավասար լինեն օրենքի առաջ:

Նա նշեց, որ Լուսավոր Հայաստան խմբակցության առաջին օրենսդրական նախաձեռնություներից մեկն այն է, որ բանակից խուսափած անձանց, այս պահին հետախուզման մեջ գտնվողների հարցին պետք է լուծում տալ: Պետք է շարունակվի խուսափած տարիների համար գումարի վճարման կարգը, որպեսզի մարդիկ գան Հայաստան:

Ավելին՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ