Հիմա նոր հոպարներ են հայտնվել, քավորներ, որ այս դահիճին պահում են. բողոքի ակցիա ընդդեմ կենդանաբանական այգու տնօրենի /տեսանյութ/
Հին ու բարի ժամանակներից սափրվելու մասին մի քանի խորհուրդներ՝ մեր երիտասարդներին. – սափրվելուց հետո մի քանի անգամ թեթևակի ապտակեք այտերին, դա արյան շրջանառությունը վերականգնելու լավագույն միջոցն է. նախկինում յուրաքանչյուր վարսավիր դա գիտեր և իր պարտքն էր համարում վերջում մի լավ «ապտակել» իր հաճախորդներին, – սափրվեք սառը ջրով, տաք ջրի ազդեցությունից ածելին բթանում է, – մի […]
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ուղիղ մեկ տարի առաջ ՀՀ Ազգային ժողովը 45 կողմ և 55 դեմ ձայներով Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում: Մեկ տարին բավարար է՝ բացահայտելու, որ երկիր կառավարելն ու հանրահավաքներում ելույթ ունենալն իրար հետ կապ չունեն: Ավելին, այսօրվա որոշ պսևդոընդդիմադիրներին հիշեցնեմ, որ միակ ուժը, ով չսատարեց և կողմ չքվեարկեց մայիսի […]
Նիկոլ Փաշինյանի հետ քայլողները շարունակում են վարկաբեկել «նոր Հայաստանը», նրա իշխանություններին՝ ապացուցելով, որ հանրային-քաղաքական դաշտին նետված հայհոյանքի, ատելության, շանտաժի մարտահրավերը իշխանության եկածների հեղինակային իրավունքն է: Եւ այս «գեղի» կլուբը իր աժեքային համակարգով, վարքագծով, կառավարման անկարողունակությամբ եւ անգործությամբ հետեւողականորեն կազմաքանդում է պետականությունը: Նախօրեին հանրահայտ հեղափոխական, Նիկոլ Փաշինյանի թիմի կարկառուն ակտիվիստ, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյանը դարձյալ ի […]
Օպերային կից 2014 թվականին ստեղծվեց «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աջակցման հիմնադրամը», որի նպատակը թատրոնին ֆինանսական աջակցություն ցուցաբերելն էր, որպեսզի այն կարողանար ՀՀ-ում և արտասահմանում կազմակերպել համերգներ ու երաժշտական փառատոններ։ Ուսումնասիրելով հիմնադրամի չորս տարիների հաշվետվությունները՝ բացահայտեցինք, որ թատրոնին պարբերաբար տրամադրվել են խոշոր չափի գումարներ։ Օրինակ 2014 թ.-ի հաշվետվության տվյալների համաձայն՝ թատրոնի […]
Այսօր՝ մայիսի 1-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։50-ի սահմաններում «Շենգավիթ» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ սուր կտրող-ծակող առարկայի հարվածից ստացած մարմնական վնասվածքներով 2 քաղաքացի են տեղափոխվել, որոնցից մեկը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է։ Հիվանդանոց են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ […]
Թավշյա հեղափոխության արդյունքում իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի թիմում ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանի դեմ քրեական գործ հարուցվելուց հետո տեղի ունեցավ թիմի պառակտում, որը բացահայտ դրսևորվեց սոցցանցերում սանասարյանամետ և վանեցյանամետ օգտատերերի միջև… Այդ ամենին նաև ներգրավվեցին պաշտոնյաներ… Իշխանությունների որոշ ներկայացուցիչներ վիրտուալ այդ ընդհարումները բացատրում էին Փաշինյանի կողմից ողջունված ներկուսակցական ժողովրդավարության առկայությամբ, երբ իշխանության ներկայացուցիչներն իրար մեջ ծագած […]
Երևանի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանից փորձեցինք ճշտել՝ եթե քաղաքապետարանը 150 միլիոն դրամով թերակատարել է 2019-ի առաջին եռամսյակի բյուջեն, և քաղաքապետն այն վերաբաշխել է մյուս եռամսյակների վրա, կկարողանա՞ն կատարել տարեկան բյուջեն, քանի որ առաջին եռամսյակն է ընդհանուր առմամբ արգասաբեր` հավաքագրումների առումով։ «Ո՛չ, չեն կարող. դեռ հարց է` մյուս եռամսյակների բուն հավաքագրումը կիրականացվի՞, թե՞ […]
Բարեկեցիկ հասարակությունն ապահով երկրի երաշխիքն է: Այս մասին ասված է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձում՝ Աշխատանքի օրվա առիթով։ «Սիրելի հայրենակիցներ, Այսօր Աշխատանքի օրն է, ինչի առթիվ շնորհավորում եմ բոլորիդ: Բոլոր արժեքները եւ արժեքավոր ամեն ինչ՝ հանապազօրյա հացից մինչեւ նորագույն տեխնոլոգիա, մշակութային արժեքից մինչեւ տնտեսական նվաճում, ստեղծվում են մարդու աշխատանքի շնորհիվ: Պատահական չէ, որ մարդկային […]
Արժանապատիվ վարձատրությունը, սոցիալական կյանքի պայմանների ստեղծումն ու մեր քաղաքացիների լիարժեք զբաղվածությունը պետք է լինեն սոցիալական եւ տնտեսական քաղաքականության հիմնական առանցքը: Այս մասին ասված է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի շնորհավորական ուղերձում՝ Աշխատանքի օրվա առիթով։ Ուղերում, մասնավորապես, ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում ենք Աշխատանքի օրվա առթիվ: Դարեր շարունակ աշխատանքն ու արարումը եղել են հայի ինքնության անբաժանելի մասը: […]






























