400 աշխատատեղ կփակվի, ինչքան մարդ է սոված մնում. սեփականատեր /տեսանյութ/

«Երկու կարևոր դիրքորոշում կա այս հարցի վերաբերյալ՝ արտադրողները պնդում են, որ տնտեսական ռիսկերը և տնտեսության վրա ազդեցության վտանգները շատ են, ֆինանսների նախարարությունն այս քայլով ուզում է կոմպենսացնել հարկային եկամուտների հնարավոր թերակատարումները, որոնք այլ օրենքներով պայմանավորված կլինեն»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը: Ըստ նրա՝ ամենակարևոր հարցը, որն իրենք […]
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը տեխնիկական խնդիրների պատճառով հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ ՀԾՔ-ի կողմից ներկայացրած միջնորդության քննությունը։ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանի խոսքով՝ նիստը կշարունակվի վաղն առավոտյան։ «Կարելի է ասել, որ այս նիստի ընթացքում մեր դատավարական հակառակորդները ներկայացրեցին իրենց դիրքորոշումները, նրանք պնդում են, […]
ՀՀ գլխավոր դատախազությունն ավելի վաղ հրապարակել էր 2018թ. ընթացքում կոռուպցիոն հանցագործությունների դեմ քրեաիրավական պայքարի արդյունքները՝ համադրված 2017թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշների հետ: Տեղեկացվել էր նաև, որ առաջիկայում մանրամասն տվյալներ կհրապարակվեն հանրային առավել լայն հետաքրքրություն ներկայացնող առանձին կոռուպցիոն հանցատեսակներով քրեական շարժընթացի վիճակագրության, ինչպես նաև քրեական հետապնդման ենթարկված պաշտոնատար անձանց շրջանակի մասին: Ըստ այդմ՝ 1. Պաշտոնեական դիրքի […]
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ «Արցախի հիմնահարցի արդարացի, հայանպաստ և վերջնական լուծումը պահանջում է բոլորիս նպատակաուղղված և կանոնակարգված աշխատանքը։ Թե Արցախի իշխանությանը բանակցային կողմ դարձնելը, թե մադրիդյան սկզբունքներում հստակություն մտցնելը, թե Հայաստանի դիրքերը բանակցային գործընթացում ամրացնելը պահանջում են ամենօրյա դիվանագիտական ու տեղեկատվական աշխատանք ոչ միայն համանախագահող և կոնֆլիկտի շահառու […]
«Ինքս միշտ ասել եմ, որ կողմ եմ Օպերայի ճարտարապետական ամբողջական տեսքի վերականգնմանը, կողմ եմ ապամոնտաժմանը, բայց եթե ապամոնտաժում են, պետք է ապամոնտաժվեն բոլոր սրճարանները՝ առանց բացառության։ Օպերայի տարածքն ունի հստակ պարիսպ, դրանից այս կողմ բոլորը հավասար են։ Ապամոնտաժվող սրճարանների դեպքում պայմանագրերն են նայել, մի քիչ խոցելի տեղ են գտել ու «կպել» են մի քանի սրճարանի»,- […]
Հայաստանի տարածքում այսօր և առաջիկա գիշերը, մարտի 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Վաղը երեկոյան ժամերին, մարտի 15-ին, 17-ին սպասվում են տեղումներ: Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը մարտի 13-15-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով:
Տարածաշրջանում հիմնահարցերը և հակամարտությունները նույնական չեն, և նույնական չեն նաև դրանց կարգավորման հիմքերը, այսօր հայտարարեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ բանակցություններից հետո: «Իմ վրացի գործընկերոջ հետ համակարծիք էինք, որ հիմնահարցերը և հակամարտությունները նույնական չեն, հետևաբար նույնական չեն նաև դրանց կարգավորման հիմքերը։ Իմ անձնական համոզմամբ՝ լուծումները պետք է փնտրել բացառապես խաղաղ ճանապարհով, […]
Երևանի քաղաքապետարանը չի պատրաստվում փոխհատուցել Օպերայի շրջակայքի սրճարանների սեփականատերերին, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Կենտրոն վարչական շրջանի թաղապետ Վիկտոր Մնացականյանը։ «Մի հարց տամ՝ Թամանյանի նախագծած Երևանում այս կաֆեները եղե՞լ են», – հարց ուղղեց նա։ Վիկտոր Մնացականյանը նշեց, որ սրճարաններից մեկը մոտ 100 ք/մ տարածքը վարձակալվել է ամսական ընդամենը 90 հազար դրամով։ «Մենք քննարկում ենք […]