08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սրճարանի աշխատակիցները կանգնել են հոսանքի լարերի վրա. լարված իրավիճակ

«Ինքս միշտ ասել եմ, որ կողմ եմ Օպերայի ճարտարապետական ամբողջական տեսքի վերականգնմանը, կողմ եմ ապամոնտաժմանը, բայց եթե ապամոնտաժում են, պետք է ապամոնտաժվեն բոլոր սրճարանները՝ առանց բացառության։ Օպերայի տարածքն ունի հստակ պարիսպ, դրանից այս կողմ բոլորը հավասար են։ Ապամոնտաժվող սրճարանների դեպքում պայմանագրերն են նայել, մի քիչ խոցելի տեղ են գտել ու «կպել» են մի քանի սրճարանի»,- […]

Անձրեւանոցները պատրաստեք

Հայաստանի տարածքում այսօր և առաջիկա գիշերը, մարտի 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Վաղը երեկոյան ժամերին, մարտի 15-ին, 17-ին սպասվում են տեղումներ: Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը մարտի 13-15-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով:  

Հակամարտություններն ու դրանց կարգավորման հիմքերը նույնական չեն. Երևանի պատասխանը Թբիլիսիին

Տարածաշրջանում հիմնահարցերը և հակամարտությունները նույնական չեն, և նույնական չեն նաև դրանց կարգավորման հիմքերը, այսօր հայտարարեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ բանակցություններից հետո:    «Իմ վրացի գործընկերոջ հետ համակարծիք էինք, որ հիմնահարցերը և հակամարտությունները նույնական չեն, հետևաբար նույնական չեն նաև դրանց կարգավորման հիմքերը։ Իմ անձնական համոզմամբ՝ լուծումները պետք է փնտրել բացառապես խաղաղ ճանապարհով, […]

Թող աշխատատեղ ստեղծեն, հետո քանդեն. քաղաքապետարանը չի պատրաստվում փոխհատուցել սրճարանների սեփականատերերին

Երևանի քաղաքապետարանը չի պատրաստվում փոխհատուցել Օպերայի շրջակայքի սրճարանների սեփականատերերին, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Կենտրոն վարչական շրջանի թաղապետ Վիկտոր Մնացականյանը։ «Մի հարց տամ՝ Թամանյանի նախագծած Երևանում այս կաֆեները եղե՞լ են», – հարց ուղղեց նա։   Վիկտոր Մնացականյանը նշեց, որ սրճարաններից մեկը մոտ 100 ք/մ տարածքը վարձակալվել է ամսական ընդամենը 90 հազար դրամով։ «Մենք քննարկում ենք […]

Տարածաշրջանում եղած հակամարտությունները անհրաժեշտ է, որ չտեղափոխվեն Վրաստանի տարածք. Սալոմե Զուրաբիշվիլի

Հակամարտությունները, որոնք տարածաշրջանում գոյություն ունեն, անհրաժեշտ է, որ չտեղափոխվեն Վրաստանի տարածք, այսօր Երևանում Հայաստաի նախագահի հետ հանդիպմանն ասաց Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։   «Մեզ համար անչափ կարևոր է, որ այն մարդիկ, ովքեր ապրում են Վրաստանում՝ հայկական ծագմամբ Վրաստանի քաղաքացիները կամ ադրբեջանցիները, ովքեր Վրաստանի քաղաքացիներ են, խաղաղ ապրեն մեր երկրում՝ մեր երկրի քաղաքականությանը, տնտեսությանը և մշակույթին […]

ԱԺ-ն ընդունեց աջ ղեկով տրանսպորտային միջոցների ներմուծման արգելքին վերաբերող նախագիծը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 112 պատգամավոր: Նշենք, որ նախագծով առաջարկվում է հնարավորություն ընձեռնել մաքսային տարածքներում տեղակայված աջ ղեկով տրանսպորտային միջոցները, ինչպես նաև այն մեքենաները, որոնց ձեռքբերման համար վճարումները կատարվել են մինչև 2018 թվականի դեկտեմբերի […]

Ժողովուրդը գնացել է հեղափոխության, որ ոչ թե կրճատումներ լինեն, այլ աշխատատեղեր բացվեն. Ծառուկյան

Եթե ժողովուրդն այսօր գնացել է հեղափոխության, ոչ թե պետք է կրճատումներ լինեն, այլ աշխատատեղեր լինեն, ներդրումներ լինեն, աշխատավարձի բարձրացում լինի, բանկի տոկոսների ցածրացում լինի, հարկերի նվազում լինի: Այս մասին այսօր՝ մարտի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով պետական կառավարման համակարգում սպասվող շուրջ 10 հազար կրճատումներին: Նրա խոսքով, չի կարելի  դնել […]

Աջ ղեկով մեքենաների ներմուծումը մինչև մայիս թույլատրելուց հետո ժամկետի երկարաձգում չի լինելու

ՀՀ մաքսային տարածքներում տեղակայված աջ ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, ինչպես նաև այն աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, որոնք ձեռք են բերվել մինչ 2018-ի դեկտեմբերի 30-ը, առաջարկվող նախագծով կարող են Հայաստան ներմուծվել մինչ այս տարվա մայիսի  1-ը: Դրանից հետո օրենքում փոփոխություն այլևս չի լինելու:   ԱԺ-ում «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոց­ների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության […]

Կներմուծվի աջ ղեկով մոտ 1000 մեքենա

Աջ ղեկով մեքենաների ներմուծումը Հայաստանում մինչև մայիսի 1-ը թույլատրելու մասին օրենքի ընդունումից հետո կներմուծվի աջ ղեկով մոտ 1000 մեքենա: Ազգային ժողովում «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ […]

Քաղաքապետը, որ կանաչապատեց, իմ տեղը լինի՝ խո՞տ ա ուտելու, եթե ազգը սոված ա

Երեւանի քաղաքապետի որոշմամբ ապամոնտաժվում են օպերայի հարակից տարածքի սրճարանները: Սրճարանների աշխատակիցները Նիկոլ Փաշինյանին նվիրված երգի տակ ակցիա իրականացրեցին`պահանջելով հեղափոխական վարչապետից եւ քաղաքապետից լսել քաղաքացիներին: «Ատմոսֆերա» սրճարանի աշխատակիցը, որ 8 տարի աշխատում է այստեղ, լրագրողների հետ զրույցում նշեց, թե սխալ է համարում քաղաքապետարանի պատճառաբանությունը`քանդել սրճարանները եւ կանաչապատել տարածքը:  «Եթե ազգը սոված ա, փող չկա, աշխատանք չկա, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի