Շունն ու կատուն էլ եք քաղաքականացնում. եթե ուզում եք, որ շները եւ կատուները ձեզ շնորհակալ լինեն, արեք դուք. Նաիրա Զոհրաբյանը`«Իմ Քայլին» /տեսանյութ/
Եղվարդ-Երևան հանրապետական նշանակության ճանապարհի Զովունի բնակավայրի հատվածում «Նաիրի» ՃՇՇ-ի կողմից իրականացվում են փոսալցման աշխատանքներ: Ինչպես պարզ է դառնում տեսանյութից, որը 168.am-ին է տրամադրել մեր համաքաղաքացի Արկադի Գալստյանը, ճանապարհը կարկատվել է ցեխի, ջրափոսերի մեջ. «Ջրի մեջ ասֆալտ են փռում հեղափոխությունից հետո: Պետական միջոցների հաշվին թալան է իրականացվում»,- նշում է տեսանյութի հեղինակը:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը մանդատից հրաժարվելու հիմքեր չի տեսնում։ «Ինչո՞ւ եք ամեն ինչ վերագրում իշխանությանը։ Չեմ ուզում հավատալ, որ սա իշխանությունն է անում», – խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ծառուկյանը՝ անդրադառնալով իր մանդատի հիմքերը քննելու մասին խոսակցություններին։ Դիտարկմանն ո՞ւմ է անհրաժեշտ նման քաղաքական օրակարգ ստեղծելը, Ծառուկյանն ասաց. «Չկայացած մարդիկ, չերևացող մարդիկ իրենց երևալու համար […]
Գիտե՞ք ինչն է ցավալին, որ մարդիկ էսօր արդեն երանի են տալիս Տարոն Մարգարյանին՝ հիշելով, որ նա լավ էր, վատ էր, բայց գոնե մարդկային հատկանիշներ ուներ, մոտեցում ու վերաբերմունք ուներ, իր «կյանքը դժոխքի վերածած» Զարուհի Փոստանջյանից սկսած՝ բոլորի հանդեպ հարգանք ուներ, եթե խնդիր էր առաջանում, Հայկոյի նման չէր արհամարհում ու թքած չէր ունենում, գնում փորձում էր […]
Ժողովրդի իշխանության «ծառաները», պարզվում է, այնքան էլ ժողովրդինը չեն, երբ հերթը հասնում է ոչ յուրայիններին։ Սա արդեն նորություն չէ, բայց տարօրինակ է, որ նրանք ցանկություն չունեն հանդիպելու, զրուցելու նաև այն մարդկանց հետ, որոնք հստակ առաջարկություններով, ծրագրերով են ներկայանում։ Այդպիսի «ծառաներից» մեկն էլ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն է։ «Նրան հասնելը շատ բարդ գործ է։ Բոլոր հարցերը […]
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ներկայացրած «Կենդանական աշխարհի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը ԱԺ մեծամասնությունը քվեարկությամբ չընդգրկեց ԱԺ լիագումարնիստի օրակարգ։ Պատգամավորը փորձեց համոզել խորհրդարանական մեծամասնությանը՝ նշելով, որ իր նախաձեռնությունը նպատակ ունի պաշտպանել կենդանիներին բարբարոսներից։ «Երկար տարիներ տրամադրվել են մեծ գումարներ կենդանիների համար քաղաքակիրթ, հումանիստական պայմանների ստեղծման, նրանց ստերջացման համար, սակայն կենդանիները […]
Հայաստանում հատկապես մայրերն անում են ամեն ինչ իրենց որդիներին ժամկետային զինծառայությունից ազատելու համար: Ու հիմա մի շարք անձինք, հիմնականում զինակոչիկների մայրեր, կաշառք տալու համար հայտնվել են ամբաստանյալի աթոռին: Ընդ որում, հետաքրքիրն այն է, որ թեև նրանք փորձել են կաշառք տալով որդիներին ազատել զինծառայությունից կամ տեղափոխել հետագա ծառայության համար ավելի հարմար վայր, բայց և վերջում խարդախության զոհ […]
Թերթի տեղեկություններով՝ առաջիկայում կառավարությունում, ըստ ամենայնի, կլինեն որոշակի կադրային փոփոխություններ: Բանն այն է, որ մասնավորաբար մարզպետների գլխին գնալով մութ ամպեր են կուտակվում: Ըստ կառավարության աղբյուրի փոխանցման, կառավարությունը հիասթափվել է իր նշանակած որոշ կադրերից, քանի որ ԶԼՄ-ների մոնիթորինգի տվյալներով, ամենաթույլ օղակը առաջին հերթին մարզպետներն են, ավելի ստույգ՝ նրանց մեծ մասը, որոնք էլ տալիս են ամենաշատ «լյապերն» […]
Այսօր՝ մայիսի 7-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։10-ի սահմաններում բժշկական դիմակով դեմքը փակած, դանակով և նռնակի նմանվող առարկայով, մի քաղաքացի մտել է Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտայում գործող «ՍԱՍ» սուպերմարկետ և այնտեղ գտնվող տարադրամի փոխանակման կետի աշխատակցից սպանության սպառնալիքի տակ պահանջել է՝ այնտեղ գտնվող ողջ գումարը փոխանցի իրեն։ Տարադրամի փոխանակման կետի աշխատակիցն […]
Բրատիսլավայում մայիսի 6-ին տեղի է ունեցել Վիշեգրադյան քառյակի և Արևելյան գործընկերության երկրների նախարարական հանդիպումը: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպմանը մասնակցում էին Վիշեգրադյան քառյակի երկրներ Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը, Չեխիայի ԱԳ նախարար Թոմաս Պետրիչեկը, Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն, Լեհաստանի ԱԳ նախարար Յացեկ Չապուտովիչը, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով […]
























