14 Նոյեմբերի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Որևէ քաղաքական գործիչ, առաջնորդ չի կարող հենց այնպես հանձնել այն, ինչը ձեռք է բերվել մեր ժողովրդի հավաքական կամքի ու արյան գնով. Արշավիր Ղարամյան

Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, Արցախի հերոս, «Ոսկե Արծիվ» շքանշանակիր, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը կոչ է  անում զերծ մնալ կեղծ օրակարգից, համախմբվել պետության շուրջ, և պատրաստվել հերթական հաղթանակները միասնաբար կերտելուն: Այս մասին Ղարամյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում: «Հայաստանը ճակատագրի բերումով մշտապես շարժման, պայքարի, պատերազմի մեջ է: Ազգային ազատագրական պայքարի տարբեր փուլերում ունեցել ենք […]

Երեկվանից ՀՀ-ում տեղի է ունեցել քաղաքական իրավիճակի փոփոխություն. քաղաքագետ

Երեկ կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներից կարելի է ենթադրել ` Փաստ 1. Դեկտեմբերյան ընտրություններին Աբովյանում 13.000 ձայն հավաքած քաղաքական ուժը մի քանի ամսում կորցրեց իր էլեկտորատի գրեթե 30%-ը` հավաքելով 8032 ձայն:  Փաստ 2. Ընտրությունները անցել են առանց լուրջ միջադեպերի, և որ կարևորն է` չի արձանագրվել ընտրակաշառք բաժանելու դեպքեր: Սա նշանակում է, որ Աբովյանում հաղթել է ոչ […]

Մարիամ Փաշինյանն՝ Աբովյանի ընտրությունների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում  անդրադարձել է Աբովյանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններին։ «Աբովյան քաղաքում իշխող կուսակցության թեկնածուի չընտրվելը միանշանակ ցույց է տալիս պետության վճռականությունը` բացարձակ ժողովրդավարության հասնելու բարդ ու խոչըդոտներով լի ճանապարհին: Որոշ ֆեյսբուքյան «վերլուծաբաններ» շտապում են անհիմն հետևություններ անել նմանատիպ քաղաքական զարգացումներից հետո, առանց հաշվի առնելու որ այսպիսի երևույթները […]

Թուրքիայում նավ է խորտակվել. զոհերի մեջ կան օտարերկրացիներ

Մարմարա ծովի ավազանում՝ Թուրքիայի Բուրսա շրջանում նավ է խորտակվել, ինչի հետևանքով, նախնական տվյալների համաձայն, 2 մարդ է խեղդվել: Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները: Լրատվամիջոցների տվյալների համաձայն՝ Թուրքիայի առափնյա անվտանգության ծառայությունը փրկել է 8 մարդու, որոնց թվում օտարերկրացիներ են եղել: Նավի խորտակման պատճառների մասին չի հաղորդվում: Ներկա պահին որոնվում են խորտակվածների մարմինները:

Ալափարսցիները փակել են ճանապարհը

Արդեն մի քանի ժամ է, Կոտայքի մարզի Չարենցավան-Աղվերան ավտոճանապարհի՝ Ալափարս գյուղի վարչական տարածքում մեծ թվով գյուղացիներ ի նշան բողոքի՝ փակել են ճանապարհը։ Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ բնակիչները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Մեր համբերության բաժակը լցվել է։ 10 տարուց ավելի է, երբ ոռոգման սեզոնը սկսվում է, մենք զգում ենք, որ մատնվել ենք անտարբերության։ Ջրի կարոտ ենք մնում, […]

Մանվել Գրիգորյանի խոշտանգումը երկու բացատրություն ունի. փաստաբան /տեսանյութ/

«Մանվել Գրիգորյանի քրեական գործով անօրինականությունները հասել են այն աստիճանի, որ դրա մի մասը գտնվում են ՄԻԵԴ-ի տիրույթում»,- «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ասաց Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը: Փաստաբանը շեշտեց՝ Մանվել Գրիգորյանի ներկայիս վիճակի հետ կապված երկու տարբերակ կա, կա՛մ բարձրագույն իշխանության կողմից ուղղակի տոտալ ցուցում կա, որպեսզի անձին խոշտանգեն և հաշվեհարդարի ենթարկեն, կա՛մ պետական լիազոր […]

«Եթե ժողովուրդը այդ եփած բորշը մերժում է, անունը դնում եք «ժողովրդի հաղթանակ» ».Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաստորեն, այս օրերին «ժողովրդավարության հաղթանակի» բաղադրատոմսը հետեւյալն է. 5 բաժին վարչական ռեսուրսին ավելացնում եք 3 բաժին պետական քարոզչամեքենա, լավ խառնում եք ֆեյսբուքյան միքսերով։ Ստացված խառնուրդը քայլացնում եք Աբովյանի փողոցներով՝ վարչապետի մասնակցությամբ։ Ընտրությունների օրը ավելացնում եք մի քանի պտղունց ուժայիններ։ Եւ եթե ժողովուրդը այդ եփած բորշը մերժում […]

«Կարիք չկա «կոկորդիլոսի արցունքներ» թափել հանդուրժողականության և ժողովրդավարության համար». Շարմազանովը՝ Փաշինյանին

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրել է. «Փաշինյանին հիշեցրեք, որ ՀՀԿ իշխանության տարիներին բազմաթիվ են եղել դեպքերը, երբ ՀՀԿ թեկնածուները ՏԻՄ ընտրություններում պարտվել են: Եթե մոռացել է, կարող եմ հիշողությունը թարմացնել… Օրինակ՝ իր հարազատ Իջևանում ԲՀԿ թեկնածուի հաղթանակը ՀՀԿ թեկնածուի նկատամբ:  Նման օրինակները շատ են:  Ուստի, կարիք չկա «կոկորդիլոսի արցունքներ» թափել հանդուրժողականության և ժողովրդավարության համար: Ընտրություններն […]

Քաղաքականապես տգետ, մեծամիտ իշխանությունը սեփական փլատակների տակ թաղելու է նաև Նոր Հայաստանի հույսերը. քաղաքագետ

Անիմաստ է կարծելը թե իշխող ուժը դասեր է քաղելու Աբովյանի իր խայտառակ պարտությունից: Նրանք դա ներկայացնելու են որպես իրենց հաստատած ժողովրդավարության հաղթանակ` հետևաբար և սեփական հաղթանակ: Հայոց պատմության մեջ ընդունված և հաղթանակ համարվող մի բան, որ միայն բարոյական, բայց ոչ գործնական դաշտում է նվաճում: Վարդանանց և ապրիլյան պատերազմները դրա վկայությունն են: Երկու դեպքում էլ պարտվել […]

Աբովյանում հաղթել է ժողովրդավարությունը. Նիկոլ Փաշինյան

Լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով Աբովյան քաղաքում տեղի ունեցած ընտրություններին՝ նշել է. «Աբովյանում տեղի են ունեցել ընտրություններ, և հաղթել է ժողովրդավարությունը, դա ամենակարևորն է: Եվս մեկ անգամ այս ընտրություններով արձանագրվեց, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, որտեղ քաղաքացիներն իրավունք ունեն կատարել իրենց ընտրությունները, և իշխանությունը ոչ մի ապօրինի ռեսուրս չի կիրառում իր թեկնածուների հաղթանակին հասնելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

Ամենաընթերցված