16 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ռոբերտ Քոչարյանի իրավունքները խախտվել են. Դատարանը հրապարակեց որոշումը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանը հունիսի 7-ին հրապարակեց Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ամբողջ գույքի և դրամական միջոցների վրա կալանք դնելու քննիչի որոշման դեմ պաշտպանների կողմից ներկայացված բողոքի վերաբերյալ որոշումը: Դատարանը որոշում է կայացրել մասնակի բավարարել Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի բողոքը: «Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանի բողոքը […]

Քննիչ հանձնաժողովի ստեղծումը կարող է միայն ձեռնտու լինել թշնամի պետությանը. ազատամարտիկ /տեսանյութ/

«Ես չեմ կարծում, որ կա բարոյական նորմ ունեցող մարդ, ով կցանկանա մասնակցել «Ապրիլյան պատերազմն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, որովհետև կասկածի տակ դնել մեր 18 տարեկան հերոս զինվորների հաղթանակը և ստեղծել մի հանձնաժողով, որը կարող է կոնկրետ վարկաբեկել մեր բանակը, միայն կարող է ձեռնտու լինել մեր թշնամի պետությանը»,-«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետը հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ռազմական և  […]

Բակո Սահակյանն այսօր ավելի պետական գործունեություն է ծավալում քան՝ մեր երկրի վարչապետը

ՀՀԿ խորհրդի անդամ, պատմական գիտությունների թեկնածու Գեորգի Գաբրիելյանի կարծիքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործելաոճը հայանպաստ չէ: «Վարչապետը հրապարակային ասուլիսներում հայտարարություններ է կատարում, որը մեծ դիվիդենտներ է տալիս մեր թշնամուն թե՛ դիվանագիտական և թե՛ միջազգային ասպարեզներում: Այս հատարարությունների ֆոնին Արցախի նախագահ Բակո Սահակյանը՝ որպես Արցախյան հաղթանակի մեջ մեծ ներդրում ունեցող մարդ, այսօր էլ ավելի պետական գործունեություն է […]

Իշխանությունը փորձում է հասարակության վրա վաճառել «Հայաստանը չզիջեց իր դիրքերը ՀԱՊԿ-ում» հեքիաթը. Աշոտյան

Հնարքները գործադրելով փորձում էին մեր հասարակության վրա վաճառել «Հայաստանը չզիջեց իր դիրքերը ՀԱՊԿ-ում» հերթական հեքիաթը… Հայաստանի դիմադրողականությունը իջել է արտաքին աշխարհում: Այս մասին, այսօր՝ հունիսի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Նրա խոսքով, պետք չէ լինել աշխարհաքաղաքական փորձագետ, որպեսզի փաստել այս դառը իրողությունը. «Մեր իշխանությունները իրենց քարոզչական բոլոր հնարքները գործադրելով փորձում […]

Մարդու իրավունքների պաշտպանը ահազանգում է

Մարդու իրավունքների պաշտպանի գնահատմամբ՝ քրեակատարողական հիմնարկի պայմանները բավարար չեն Մանվել Գրիգորյանին անհրաժեշտ բժշկական հետազոտության ենթարկելու և նրան պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու համար: Հաշվի առնելով Մանվել Գրիգորյանի բժշկի եզրակացությունը նրա առողջական վիճակի կայուն ծանր լինելու վերաբերյալ, դրա հիման վրա Մ. Գրիգորյանի բժշկի ցուցումը, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում նրա վերաբերյալ բժշկական փաստաթղթերի մասնագիտական ուսումնասիրությունները՝ Մանվել Գրիգորյանի […]

Հանրապետական կուսակցություն երիտասարդների մեծ հոսք կա. Արմեն Աշոտյան

«Երբեմն ուժեղանալու համար պետք է հարվածներ ուտես: Մենք հիմա ուժեղանալու պրոցեսի մեջ ենք: Եւ գուցե դա է նյարդայնացնում Նիկոլ Փաշինյանին. չի կարողանում հաջողել, զգում է, որ հողը փախնելու է ոտքերի տակից, փորձում է ձգել բոլտերը»,-լրագրողների հետ հանդիպմանը նկատեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ հավելելով, թե իշխանափոխությունից հետո կուսակցությունից արտահոսք եղել է, դուրս եկողներ են եղել: Հիմա, […]

Մեր սեւ հոգսերը, ձեր վարդագույն բաբոչկաները. Տոնոյանը, Մնացականյանը եւ Վանեցյանը Փաշինյանի ձեռքը պատանդ են. Արմեն Աշոտյան

Այս կառավարությունն ապացուցում է, որ որեւէ աղերս չունի ՀՀ արտաքին ու ներքին բազմաթիվ մարտհրավերների հետ: Այս մասին, այսօր՝ հունիսի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Նրա խոսքով, այսօրվա կառավարությունը համարժեք չէ մեր երկրի առջեւ ծառացած խնդիրների հետ եւ այդ անհամարժեքությունը ոչ միայն դրսեւորովում է յուրաքանչյուր շաբաթ, այլեւ խորացնում է առանց այդ […]

Զոհերի հարազատները ևս 10 տարի կօգտագործվեն քարոզչական նպատակով․ Հրապարակ

Վերջին 10 տարիների ընթացքում ընդդիմությունը, որի մի մասն այսօր իշխանություն է, Մարտի 1-ի զոհերի հարազատներին մի օր ԱԺ էր տանում, մի ուրիշ օր՝ նախագահական, մեկ այլ անգամ էլ՝ դատախազություն՝ պահանջելով բացահայտել, թե ում պատճառով են եղել զոհերը: Զոհերի հարազատներն ամբողջ 10 տարի օգտագործվել են քարոզչական նպատակով։ Երեկվա ընդդիմությունն այսօր իշխանություն է, բայց չբացահայտված են մնում […]

Ապրիլյան քառօրյան ուսումնասիրե՞լ, թե՞ ոչ․ զրույց ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանի հետ

Հայաստանի խորհրդարանում ստեղծվել է 2016 թվականի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով։ Պե՞տք է արդյոք ռազմական և անվտանգության խնդիրները քննարկել խորհրդարանում։ Կարծիքները բաժանվում են։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը այս, Արցախյան կարգավորման և հայ-ռուսական հարաբերությունների շուրջ զրուցել է նախկինում իշխող ՀՀԿ խորհրդի անդամ, 2017-2018 թթ․ ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանի հետ։ civilnet.am

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի