Եղանակը կտաքանա

Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։ Հայաստանի Հանրապետության տարածքում դեկտեմբերի 22-ին առանձին շրջաններում, 23-24-ին, 25-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։ Դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 22-23-ին գիշերը կբարձրանա 6-10 աստիճանով: Երևան քաղաքում դեկտեմբերի 22-ին կեսօրից հետո, 23-24-ին, 25-ի գիշերը սպասվում են տեղումներ, […]