23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Բագրատ Սրբազանը չի սպասելու

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը աշնանը մեծ թափով կվերսկսի փողոցային պայքարը։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը նախատեսում է սեպտեմբերի 2-ից սկսել իշխանափոխության պահանջով հանրահավաքներն ու բողոքի ակցիաները։ Սրբազանն այս օրերին շարժման ձևաչափի և անելիքների հետ կապված հարցեր քննարկելու համար ակտիվորեն հանդիպումներ, քննարկումներ է ծավալում քաղաքական տարբեր ուժերի և այլ ոլորտների ներկայացուցիչների հետ։

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Բագրատ Սրբազանը թե՛ իր մտերիմների շրջապատում, թե՛ քաղաքական ուժերի հետ հանդիպումների ժամանակ հայտարարել է, որ չի սպասելու 2026 թվականի հերթական ընտրություններին, քանի որ օրեցօր իրավիճակն ավելի է բարդանում, իշխանություններն առանց երկմտելու նոր տարածքներ են հանձնում, երկրի սահմանները գնալով փոքրանում են. ուստի մինչև հերթական ընտրություններին սպասելը կարող է աղետալի լինել Հայաստանի համար։

Սրբազանը հայտարարել է՝ ամեն ինչ անելու է, որ ճնշման ներքո իշխանությունները արտահերթ ընտրությունների գնան, այսինքն՝ Բագրատ Սրբազանի օրակարգում արտահերթ ընտրություններն են։

Կարող ենք թերևս արձանագրել, որ աշունը հայաստանյան քաղաքական դաշտում թեժության պակաս չի ունենա»:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում :

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ