11 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բոթ՝ 6 ամսվա ընթացքում մշտական բնակչության թիվը նվազել է. Ժողովուրդ

Հայաստանում 6 ամսվա ընթացքում մշտական բնակչության թիվը 3700-ով նվազել է։ Այսինքն ՝ ՀՀ քաղաքացիների թիվը պաշտոնապես նվազել է։ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով՝ այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թիվը կազմել է 2 մլն 961 հազար 600 մարդ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ այս ցուցանիշը նվազել է 8200-ով։ Մշտական բնակչության թիվը հիմնականում պակասել […]

Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը շաբաթներ են մնացել: Կառավարությունը ժամկետ է սահմանել. Ժողովուրդ

Չնայած կառավարությունը դեռ չի դիմել Սահմանադրական դատարան ԵԽ-ի «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիայի սահմանադրականությունը որոշելու համար, և ոչ էլ ստացվել է Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը, պարզվում է՝ հայտնի Ստամբուլյան կոնվենցիայի վավերականացման համար նույնիսկ ժամկետներ են նախանշված եղել։ Մասնավորապես, այս տարվա մայիսի 16-ի որոշմամբ՝ ՀՀ կառավարությունը հաստատել է 2019-2023 […]

«ՀՀ- ում մտավոր սեփականության գրանցման գործակալությունը պետք է Փաշինյանին տրամադրի ՀՀ «թիվ 1 բլեֆմեն» արտոնագիրը». Գեորգի Գաբրիելյան

ՀՀԿ խորհրդի անդամ Գեորգի Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ- ում մտավոր սեփականության գրանցման գործակալությունը պետք է Փաշինյանին տրամադրի ՀՀ «թիվ 1 բլեֆմեն» արտոնագիրը: Ստեփանակերտյան մեկժամյա ելույթը փորձ էր « սիրո, թավշյա, ոչ բռնի հեղափոխություն» տերմինալոգիային ավելացնել համահայկական բառը, 2-րդ հակադարձել «կոնսենսուդ -1»- ին, 3-րդ սփյուռքից փող ուզել և արդարացնել իր քաղաքական բոլոր նկրտումները: […]

Բանակցությունները՝ մեծ վտանգի տակ: Ի՞նչ նոր «շիլա» է եփում «Նիկոլ վարչապետ»-ը

Հայաստանի «ինստիտուցիոնալ կաթվածը» մոռացած, Նիկոլ Փաշինյանը երեկ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում խոսեց  «մեգանպատակներից»՝ 2050 թվականին 5 միլիոն բնակչություն ունենալու տեսլականից մինչեւ ֆուտբոլային ու շախմատային հաղթանակներ: Թե ինչ ճանապարհով պետք է իրականացվեն «մեգանպատակները», Փաշինյանն, իհարկե, չասաց: Փոխարենը նա հայտարարեց, որ Արցախի մասին ոչինչ չասաց, որովհետեւ «Արցախը Հայաստան է և վե՜րջ»։ Իհարկե, Արցախի Հանրապետությունը Մայր Հայաստանի մի մասնիկն […]

«Փաշինյանի հայտարարությունը խոսում է այն մասին, որ նա քաղաքական խաբեբա է, չի կատարել իր խոստումները ու պետք է հեռանա». Էդուարդ Շարմազանով

Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ, Հայաստանի հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովի կարծիքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը մի բան է ասում՝ Փաշինյանը պետք է օր առաջ հեռանա: «Նա ասում է, որ ձախողել է, որ այս մեկ տարվա մեջ իր տված խոստումները չի կատարել, որպես պետության ղեկավար՝ ադեկվատ չէ, ու պետք է հեռանա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց […]

Աստծո ողորմածության մասին /տեսանյութ/

Շատ մաքսավորներ և մեղավորներ Հիսուսի մոտ էին գալիս, որպեսզի լսեին նրան։ Փարիսեցիներն ու Օրենքի ուսուցիչները սկսեցին տրտնջալ՝ ասելով. -Ինչպե՞ս է լինում, որ այս մարդն ընդունում է մեղավորներին և ճաշում նրանց հետ։ Հիսուսը հետևյալ առակը ասաց նրանց. -Ենթադրենք, որ ձեզնից մեկը հարյուր ոչխար ունի։ Երբ նրանցից մեկը կորցնի, իննսունիննին արոտավայրում չի՞ թողնի և չի՞ գնա կորածի […]

Դի՝ աղբով բարձված բեռնատարում

Oգոստոսի 5-ին՝ ժամը 10:09-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Բուռնազյան փողոցի վերջնամասում՝ ջրանցքում, քաղաքացու դի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ հավանական դին գտնվում է աղբով բարձված ավտոմեքենայում. դուրս բերելու համար փրկարարական աշխատանքների անհրաժեշտություն չկա:  

Փաշինյանը կկանգնի փակուղու առաջ

Փաշինյանը կկանգնի փակուղու առաջ. 1,5 տարի կառավարելուց հետո Փաշինյանը հասկացավ, որ մեր իշխանական համակարգը գործում է կոռուպցիայի սկզբունքով ու եթե կոռուպցիան վերացնում ես, համակարգը չի գործում: Բայց դա հայտնի էր վաղուց և այդ մասին իրեն տեղեկացրել էի անցյալ ամռանն իրեն ուղղված իմ երկու նամակում, որոնք անպատասխան մնացին: Հիմա նրա առաջ խնդիր է ծագել, իսկ ի՞նչ […]

«Կոնսենսուս N10. Ղարաբաղի հարցը լուծվել է 30 տարի առաջ, դե գնա ֆենազեպամ խմի’ր ու քնիր։»

Օգտատերերը քննարկում են այս պահին Ստեփանակերտում հնչած ելույթները: Քաղաքագետ Աղվան Պողոսյանը արագանքելով Նիկոլ Փաշինանին, ով կոնսենսուսների շարք է առաջ քաշել, գրել է. «Կոնսենսուս N10 Ղարաբաղի հարցը լուծվել է 30 տարի առաջ, դե’ գնա ֆենազեպամ խմի’ր ու քնի’ր։ Բարի գիշեր»: Նկատենք, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանն իր ելույթում մասնավորապես նշել է. «Այս տարիների ընթացքում մենք երբևէ […]

Արցախցին զոմբի չի դառնա, մոռացե՛ք

«Այս անգամ թերթիկով խոսացող վարչապետի հանրահավաքին էներգետիկա չկա: Արցախցին զոմբի չի  դառնա,  մոռացե՛ք», – Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկաշունչ ելույթին արձագանքել է Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը.  «Արտաշեսյաններից ու Հեթումյաններից,Սարդարապատից Արցախում խոսում է զինվորի    շոր մեկ օր չհագած երկրի ղեկավարը: Սպառազինությունները ավելացնելու փոխարեն, նա ժողովրդին մխիթարում է զինվորի       պայոկը իբր բարելավելու ու իշաոտնուկ ավելացնելով: Մի խոսքով՝ the show must go on»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի