27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Բանակցությունները՝ մեծ վտանգի տակ: Ի՞նչ նոր «շիլա» է եփում «Նիկոլ վարչապետ»-ը

Հայաստանի «ինստիտուցիոնալ կաթվածը» մոռացած, Նիկոլ Փաշինյանը երեկ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում խոսեց  «մեգանպատակներից»՝ 2050 թվականին 5 միլիոն բնակչություն ունենալու տեսլականից մինչեւ ֆուտբոլային ու շախմատային հաղթանակներ: Թե ինչ ճանապարհով պետք է իրականացվեն «մեգանպատակները», Փաշինյանն, իհարկե, չասաց: Փոխարենը նա հայտարարեց, որ Արցախի մասին ոչինչ չասաց, որովհետեւ «Արցախը Հայաստան է և վե՜րջ»։

Իհարկե, Արցախի Հանրապետությունը Մայր Հայաստանի մի մասնիկն է եւ դրանում կասկած չկա: Իհարկե, հայկական երկու հանրապետությունների միավորման գաղափարը ցանկացած հայի համար վերջնանպատակ  է, բայց հաշվարկե՞լ է արդյոք ՆԻկոլ Փաշինյանը առկա իրողությունները: Փաշինյանն Արցախում խոսում էր ոչ միայն որպես հայ մարդ, ոչ միայն որպես Հայաստանի վարչապետ, այլեւ՝ որպես բանակցող:

Իրերի բերումով այսօր Նիկոլ Փաշինյանն է Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում բանակցողը, նա է ներկայացնում հայկական կողմերի շահերը, թեեւ քանիցս հայտարարել է, որ իրավասու չէ ներկայացնել Արցախը բանակցային գործընթացում, որովեհետւ չունի Արցախի ժողովրդի մանդատը: Փաշինյանը խոստացել է բարձրացնել Արցախի սուբյեկտությունը բանակցային գործընթացում, նա խոստացել է Արցախը վերադարձնել բանակցային սեղան՝ որպես լիարժեք բանակցային կողմ:

Այս խոստում-հայտարարությունները Ստեփանակերտում Փաշինյանը կարծես թե մոռացել էր: Երբ նա  հայտարարում է, որ «Արցախը Հայաստան է և վե՜րջ», ապա ելույթն ընդմիջում  «միացում, միացում» կոչերով, արդյո՞ք դրանով իսկ չի նվազեցնում Արցախի սուբյեկտությունը, արդյո՞ք քաղաքական ու դիվանագիտական տեսանկյունից հաշվարկված հայտարարություններ է անում, մտածե՞լ է արդյոք այն մասին, որ այդ հայտարարություններն ու կոչերը նշանակում են բանակցային գործընթացում հայկական դիրքորոշման արմատական փոփոխություն։ Պատրաս՞տ է արդյոք Փաշինյանը այդ բեռը կրել իր ուսերին: Հարցերի պատասխանները, թերեւս, միանշանակ են՝ դատելով այն հակասություններից, որոնք առկա են Հայաստանի վարչապետի նախկին ու վերջին հայտարարությունների միջեւ:

Փաշինյանի էմոցիոնալ հայտարարությունները հերթական անգամ վկայում են, որ որպես երկրի ղեկավար նա շարունակում է  չգիտակցել ու չկարեւորել ասված խոսքի արժեքը, շարունակում է խաղալ ժողովրդի էմոցիաների վրա, հակառակ դեպքում, պետք է «գաղտնազերծի», թե ինչ նոր «շիլա» է եփում:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ