27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Փաշինյանը կկանգնի փակուղու առաջ

Փաշինյանը կկանգնի փակուղու առաջ. 1,5 տարի կառավարելուց հետո Փաշինյանը հասկացավ, որ մեր իշխանական համակարգը գործում է կոռուպցիայի սկզբունքով ու եթե կոռուպցիան վերացնում ես, համակարգը չի գործում: Բայց դա հայտնի էր վաղուց և այդ մասին իրեն տեղեկացրել էի անցյալ ամռանն իրեն ուղղված իմ երկու նամակում, որոնք անպատասխան մնացին:

Հիմա նրա առաջ խնդիր է ծագել, իսկ ի՞նչ անել այս դեպքում: Ինչ անելն իմանալու համար նա նախ պիտի պարզի, թե ինչո՞ւ է այդպես, այլապես պատճառը չիմանալով՝ չի կարղանա երևույթը վերացնել: Ես չգիտեմ, թե նա որքան ժամանակ հետո կգտնի այդ հարցի պատասխանը, 1-1,5 տարի հետո գուցե, մինչդեռ այդ պատասխանը կա և ինքը դա կարող էր իմանալ դեռ անցյալ ամառ, եթե արձագանքեր նամակիս: Եթե նրան հաջողվի այդ պատճառը գտնել, հետո նա ջանալու է կարգի բերել համակարգը, բայց չի հաջողելու, քանի որ հասկանալու է, որ այլ համակարգ ունենալու համար հարկավոր է փոխել ժողովրդի մենթալիտետը:

Ես չեմ կարող ասել, թե նա քանի տարի հետո կհանգի այս հետևությանը, մինչդեռ նա ուներ հնարավորություն դա իմանալ դեռ անցյալ ամառ: Եթե նրան հաջողվի դա իմանալ, ապա այդ պահից նա ջանալու է փոխել այդ մենթալիտետն ու եթե լավ խորհրդականներ ունենա, ապա հնարավոր է մի որոշ ժամանակ հետո ինքն իր համար գտնի իրական լուծումը, որին կարող էր տեղեկանալ անցյալ ամառ:

Այ այստեղ արդեն ինքը լուրջ խնդրի առաջ կկանգնի, քանի որ իրեն կբացատրեն, որ միայն սոցիալ ազգայնականությամբ է հնարավոր դա անել: Հարցն այն է, որ ինքն ազգայնական չէ և ցանկության դեպքում էլ չի կարող այդպիսին ներկայանալ: Ու նա կհայտնվի փակուղում: Ահա սա է պատճառը, որ ես չեմ խանդավառվել այս շարժումով ու որևէ հույս չեմ կապել դրա հետ:

Արծրուն Պեպանյան

հրապարակախոս

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ