25 Հուլիսի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վարչապետն ասել է, որ այս պահին հիմքեր չկան դադարեցնելու համար Ամուլսարի հանքի շահագործումը. Վլադիմիր Կարապետյան

Չեմ կարծում, որ ամբողջ ընթացակարգը ավարտվել է, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով Բաղրամյան 26-ում Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ անցկացված քննարկմանը: «Վարչապետն ասել է, որ այս պահին հիմքեր չկան դադարեցնելու համար, ինքը չի ասել, որ պետք է շահագործվի: Չեմ կարծում, որ ամբողջ ընթացակարգը ավարտվել է, սպասենք վերջնական արդյունքի», – ասաց նա: Կարապետյանը […]

Գոհ չեմ հանդիպումից. Ջերմուկի ավագանու անդամ

Գոհ չեմ հանդիպումից, Բաղրամյան 26-ից դուրս գալուց հետո հայտարարեց Ջերմուկի ավագանու անդամ Արտուշ Սիմոնյանը: «Ոչ մի բան ինձ դուր չեկավ: Որոշում չեղավ», – ասաց նա: Հարցին, թե գո՞հ չէ հանդիպումից, Սիմոնյանն ասաց. «Ոչ»: Այլ մանրամասներ ավագանու անդամը չցանկացավ հայտնել: Հիշեցնենք, որ այսօր Բաղրամյան 26-ում վարչապետի նախաձեռնությամբ քննարկում էր կազմակերպվել Ամուլսարի հանքի շահագործման հարցով: Բնապահպաններ Անի Խաչատրյանն ու Աննա […]

Մեկ տարի ձգվող այս ամենաթողության մթնոլորտը պետք է օր առաջ վերանա. բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

Ջերմուկ և Գնդեվազ համայնքների բնակիչները բաց նամակ են հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Մեծարգո Պարոն Վարչապետ, Մեկ տարուց ավելի է, ինչ մենք՝ Ամուլսարի հարակից համայնքների բնակիչներս Ամուլսարի շուրջ տիրող ապօրինության զոհ ենք: Մի խումբ  մարդիկ արդեն մեկ տարուց ավելի հանդես են գալիս համայնքների անունից՝ Լիդիանին դուրս մղելու իրենց ցանկությունը ներկայացնելով որպես ողջ […]

Յուրի Խաչատուրովի վրա գործ կարողները հիմա էլ փորձում են ժողովրդի վրա ծախել իր որդու ղեկավարած կորպուսի ռազմական հաջողությունները

Ռազմական փորձագետ Կարեն Վարթանեսյանը գրում է. «Երբ Յուրի Խաչատուրովի վրա գործ կարողները հիմա էլ փորձում են ժողովրդի վրա ծախել իր որդու ղեկավարած կորպուսի ռազմական հաջողությունները, թե բա․ «Նախկինները կորցնում էին, իսկ մենք տարածք ենք ազատագրում»։ Մարդիկ, որոնք նաև այդ տղու տակ են տարիներով փորել, իր դեմ տեղեկատվական գրոհներ կազմակերպել, հիմա կանգնում են, առանց աչքները թարթելու […]

Այդ սարը մնալու է սար, ինչքան մանիպուլյացիաներ ուզում ա անեն կողքից. Անի Խաչատրյան

Քիչ առաջ Բաղրամյան 26-ում Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ վարչապետի հրավիրած քննարկումից դուրս եկավ նաև Հայկական բնապահպանական ճակատ ՀԿ ներկայացուցիչ Անի Խաչատրյանը: «Ես իմ ասելիքն ասեցի, մնացածը չէի ուզում լսել», – ասաց նա: Խաչատրյանը չցանկացավ մանրամասներ հայտնել՝ միայն նշեց, որ շուտ է դուրս եկել քննարկումից՝ հավելելով. «Այդ սարը մնալու է սար, ինչքան մանիպուլյացիաներ ուզում ա անեն […]

Ես բոյկոտեցի հանդիպումն ու, ընդհատելով Փաշինյանի ելույթը, դուրս եկա. թույլ չեմ տալիս, որ ինձ խաբեն. բնապահպան

Որպես մտահոգ քաղաքացի, որն ունի արժանապատվություն, ես չեմ կարող թույլ տալ, որ իմ բանականության, իմ մտածելու կարողության հետ այսպես վարվեն, Բաղրամյան 26-ից դուրս գալով` հայտարարեց բնապահպան Աննա Շահնազարյանը՝ նշելով, որ կիսատ է թողել քննարկումն ու լքել այն: Նա նկատեց, որ կառավարությունը պիտի ուժը կորցրած ճանաչեր եղած ՇՄԱԳ-ը, նոր ՇՄԱԳ պահանջեր, մինչդեռ քննարկման ժամանակ համոզվել է, […]

Այսպես հապճեպ, միակողմանի, տեսական մոտեցումները պետությունը կարող են սխալ ճանապարհով տանել. Արամ Առաջինը դեմ է Ստամբուլյան կոնվենցիային /տեսանյութ/

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսն օգոստոսի 18-ին Անթիլիասի Մայրավանքում Աստվաածնի վերափոխման տոնին տեղի ունեցած Սուրբ Պատարագից հետո տեսակետն է ներկայացրել Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ, մասնավորապես նշելով. «Այս օրերին Հայաստանում քննարկվում է, այսպես կոչված, Ստամբուլի կոնվենցիայի փաստաթուղթը: Եվրոպայի խորհրդի կողմից պատրաստված այս փաստաթղթի նպատակն է դատապարտել կնոջ նկատմամբ տեղի ունեցող ամեն տեսակի բռնարարքները: ԵԽ-ն կոչ է հղել […]

«Երբեմն երկչոտ որսորդին հաջողվում է առյուծ թակարդել , սակայն դրանով երկչոտը առյուծասիրտ չի դառնում». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Յուրաքանչյուր ժողովրդի պատմություն հաղթանակների եւ պարտությունների, վերելքների եւ վայրէջքների, հավատարիմ նվիրման եւ դավաճանության ժամանակագրություն է: Աշխարհում իրենց արժանի տեղն են գրավում այն հասարակությունները, որոնք դասեր են քաղում պատմությունից, հնարավորինս խուսափում են անցյալի ճակատագրական սխաները կրկնելուց, գնահատում են սեփական պատմությունը՝ ինքնաքննությամբ եւ առաջ նայելով, եւ ամենակարեւորը, սերունդներին […]

Նիկոլ Փաշինյանն իր ժողովրդի ձայնը չի լսում. Հրայր Կոստանյան

Բաղրամյան 26-ի դիմաց Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքի ակցիայի մասնակիցներից Հրայր Կոստանյանը հայտարարեց, որ դժգոհ է վարչապետի՝ Ամուլսարի հարցով պետական մարմինների ներկայացուցիչներին քննարկման հրավիրելու որոշումից: «Չինովնիկներին Ջերմուկից կանչել է, իբր թե քննարկում է անում, ո՞ւմ հետ է քննարկում անում: Սա համայն հայության հարց է, ես պիտի որոշեմ իմ ապագան: Երևանում ապրելով՝ իմ փոխարեն ոչ ոք […]

Ե՞րբ եք պատրաստվում իրականացնել ժողովրդի վարչապետին տրված Ձեր խոստումը. Միհրան Հակոբյանը՝ Սերժին

Հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը Facebook-յան էջում գրառում է կատարել՝ դիմելով աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանին: «Հարգելի և շատ սիրելի Serj Tankian, Որպես Նոր Հայաստան կերտած ակտիվ հեղափոխական՝ հավակնում եք դառնալ հեղափոխական իշխանության հանքերի լիցենզավորման գլխավոր ռևիզորն ու հանրապետության գլխավոր գեոլոգը: Ձեր իրավունքն է, Ձեր իրագործած հեղափոխության Ձեր վաստակն ու փայը: Բայց մի շարք հարցեր կան. 1. […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

Ամենաընթերցված