07 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Էն ո՞վ էր խոսում ատելության քարոզը քրեականացնելու մասին

Արդյոք ովքե՞ր են. մի ձեռքով օրենսդրական նախագիծ են նախապատրաստում, որով իբր պայքարում են ատելության քարոզի դեմ`քրեականացնում են, քրեական պատասխանատվություն են սահմանում ատելության խոսք տարածելու համար, մյուս ձեռքով ատելության, չարության, զազրախոսության մի այնպիսի շքահանդես են սարքում Ֆեյսբուքում (թվիթերին ձեռքները դեռ չի հասել), որ մազերդ բիզ-բիզ են կանգնում։

Աղտեղություններ են շաղ տալիս նրանց հասցեին, ովքեր համարձակվել են շնորհավորել օրենքի եւ Սահմանադրության բոլոր նորմերի կոպիտ ոտնահարմամբ անազատության մեջ պահվող հանրապետության երկրորդ նախագահի ծննդյան 65-րդ տարեդարձը։

«Լափառոշ» բերանները հարյուրի վրա բացած` նզովում եւ անիծում են բոլորին, Պարգեւ Սրբազանից սկսած, վերջացրած Արթուր Աբրահամով, որի հայրենակիցը լինելու պատիվ ունեն… Եթե ունեն, իհարկե…

Չեն էլ հասկանում, որ դրանով ընդամենն ավելորդ անգամ ի ցույց են դնում իրենց թուլությունը։

Լիլիթ Պողոսյան

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ