Կիտրոնաջրի 10 օգտակար հատկությունները
Մարդկանց մեծամասնությունը սիրում է կիտրոն, ինչը զարմանալի չէ, քանի որ այն հիասքանչ ու թարմացնող համ ունի։ Կիտրոնը, սակայն, կարելի է կիրառել նաև ոչ միայն համի համար։ Այն մեծ առավելություններ ունի, որոնք կարող է օգտագործվել առողջության ու արտաքին տեսքի համար։
Ներկայացնում ենք կիտրոնաջրի օգտագործման 10 օգտակար հատկությունները՝
1. Կիտրոնաջուրը բարելավում է մարսողական համակարգի գործունեությունը։ Կիտրոնը պարունակում է պեկտին, որն անհրաժեշտ է աղիների առողջությունը պաշտպանելու համար։
2. Կիտրոնն օգնում է օրգանիզմի հիդրատացմանը, որի համար անհրաժեշտ է ընդամենը խմել 1 բաժակ կիտրոնաջուր։
3. Կիտրոնը պաշտպանում է աչքերը, քանի որ նրանում առկա վիտամին C-ն ու հակաօքսիդանտները հիանալի միջոց են աչքերը կատարակտից ու մակուլոդիստրոֆիայից պաշտպանելու համար։
4. Բարելավում է լյարդի ֆունկցիան, քանի որ խթանում է էնզիմների ֆունկցիան և օգնում է տոքսինների հեռացմանը։
5. Այն կալիումի աղբյուր է, որը համարվում է 5 կարևոր հանքային նյութերից մեկը, որ անհրաժեշտ է մեր օրգանիզմին։ Կիտրոնաջուրը բարելավում է մկանների, ուղեղի, սրտի և երիկամի աշխատանքը։
6. Կիտրոնաջուրը մաշկը դարձնում է մաքուր, փափուկ ու հարթ։ Այն կարող է անցկացնել նաև պզուկները, ինչպես նաև կնճիռները և պարգևել առողջ ու գեղեցիկ մաշկ։
7. Խթանում է իմունային համակարգը, որը կարևորագույնն է հիվանդություններից պաշտպանվելու համար։
8. Քրոնիկ բորբոքումները հանգեցնում են օրգանիզմում տարբեր հիվանդությունների ձևավորմանը, իսկ կիտրոնը կարող է պայքարել բորբոքումների դեմ ու առողջացնել օրգանիզմը։
9. Խթանում է նյութափոխանակությունը, որը շատ կարևոր է ավելորդ քաշից ազատվելու համար։
10. Առավոտյան սուրճին շատ հեշտությամբ կարող է փոխարինել կիտրոնաջուրը, որը ևս Էներգիա է հաղորդում օրգանիզմին։ Ի տարբերություն սուրճի, կիտրոնաջրի պարգևած էներգիան առավել երկարատև է լինում։