24 Հուլիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր ցուցմունքը եւ ՀՔԾ ծանուցագիրը

Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը հայտարարություն է տարածել․ «Սույն թվականի սեպտեմբերի 3-ից մամուլում շրջանառության մեջ դրվեց ՀՀ ՀՔԾ-ի կողմից ինձ ծանուցագիր ուղարկելու մասին լուրը: Քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով, ծանուցագրում չկա ծանուցում՝ համապատասխան նախնական քննության տվյալներն առանց թույլտվության հրապարակելու պարտականության մասին, ուստի բարոյական եմ համարում իմ կողմից տեղյակ պահելու հանրությանը՝ […]

Լավ լուր

Գագիկ Սուրենյանը գրում է.  Ժողովուրդ ջան սեպտեմբերի 14-17-ին բոլոր մարզերում  եղանակը աստիճանաբար տաքանալու է այսօրվա համեմատ մոտ 6-7 աստիճանով։ Արդեն սեպտեմբերի 17-ին հանրապետության հովտային գոտիներում այդ թվում Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի +28․․․+30 աստիճանի։  

ԱԺ-ն այսօր ընդունել է օրենք, որը հակասում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 161-րդ հոդվածին

ՀՀ ԱԺ-ն այսօր ընդունել է «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենք, ինչով Օրենքը լրացվել է 28.1-րդ հոդվածով (պետական ծառայողին տրվել է լրացուցիչ 4 օր արձակուրդ), որը հակասում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 161-րդ հոդվածին: Մասնավորապես, օրենսդիրն Աշխատանքային օրենսգրքով այդ լիազորությունը վերապահել է բացառապես Կառավարությանը, հետևաբար […]

«Ապրիլյան պատերազմի օրերին զինամթերքի պակաս չի եղել: Միֆեր մի՛ տարածեք ու խուճապ մի՛ ստեղծեք, անբարոյականություն է». 168 Ժամ

Նոր իշխանությունները 2016թ. ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող-քննող ԱԺ քննիչ հանձնաժողով են ստեղծել, որը, ըստ իրենց, մտադիր է բացահայտել պատերազմի հանգամանքները։ Այս ամենի քաղաքական բուն նպատակները դեռևս հայտնի չեն, թեև Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել էր. «Հանձնաժողովը ստեղծվել է մի նպատակով՝ պարզելու համար, թե արդյո՞ք մեր զինված ուժերը պատշաճ ձևով պատրաստ են եղել այդ […]

«Ձեր ներքին խաղիկներն ու նոպաները մի կողմ՝ ժողովրդի և պետության ճակատագրի հետ անփառունակ խաղեր չտաք».Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել . «Անհամեստ չհնչի, բայց փաստ է, որ Հայաստանի քաղաքական դաշտում դժվար թե գտնվի մեկը, ով ինձանից հաճախ, ինտենսիվ և բովանդակային աշխատանք է տանում Եվրոպական Միության կառույցների հետ։ Արևմուտքի հետ մեր հարաբերությունները մշտապես եղել են արտաքին քաղաքականության հարստացման, բալանսավորման, ներքին քաղաքական օրակարգի և բարեփոխումների տեսանելի, շոշափելի և առարկայական […]

Աղքատությունը՝ ուղեղներում: Ինչպես են ազատվում ԱԺ աշխատակիցներից. Ժամանակ

Ազգային ժողովի աշխատակազմի այն աշխատակից­ներին, որոնց ապօրինի ազատել էին աշխատանքից, սկսել են հետ կանչել: Բայց պատճառն ամենևին այն չէ, որ ԱԺ նոր ղեկավարությունը ընկալել է իր գործած սխալը և որոշել է այն ուղղել, կամ հասկացել է, որ աշխատակազմի փորձառու աշխատա­կիցները կարող են օգտակար լինել: ԱԺ նոր ղեկավարու­թյունը ուղղակի որոշել է այս մարդկանց քաղաքակիրթ և օրենքի […]

Վերջնագիր երգիչներին: ՊԵԿ-ի վերջին նամակը. Ժողովուրդ

Սեպտեմբերի 5-ին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, անուններ չտալով, հայտնել էր, որ չնայած հայտարարագրերը ներկայացնելու բոլոր հորդորներին՝ շոուբիզնեսցիներից ոմանք այդպես էլ չեն հետևել դրանց, և ՊԵԿ-ը վերջին նամակն է ուղարկել նրանց: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների՝ շոու-բիզնեսի 9 ներկայացուցիչների թվում են երգչուհիներ Սոնա Շահգելդյանը, Իվետա Մուկուչյանը, Սիլվա Հակոբյանը, Լիլիթ Հովհաննիսյանը, երգիչներ Թաթան, Անդրեն և Արման Հովհաննիսյանը: […]

Սուրճն իրականում կարող է օգտակար լինել

Չափազանց շատ կոֆեինը վտանգավոր է առողջության համար, բայց այժմ հետազոտողներն ասում են, որ սուրճ խմելը կարող է երկարացնել կյանքը: Daily Mail-ը գրում է, որ 50-71 տարեկան 400.000 մարդկանց շրջանում արած ուսումնասիրությունից հետո հետազոտողները պարզել են, որ սուրճը կարող է նվազեցնել տարբեր հիվանդություններից մահանալու հավանականությունը: Այդ հիվանդությունների շարքին են դասվում սրտային հիվանդությունները, տարբեր վարակները, սրտի կաթվածը, […]

Չե՞ս հավատում, որ Քրիստոսը կարող է

Մի՛ վհատվիր: Կատարելության հասնելու համար շատ միջոցներ կա: Նույնիսկ ընկնելն է միջոց: Կանչի՛ր Ինձ. ընկնելու պահին մի՛ վախենա աղաղակելուց: Սակայն աղաղակդ թող ուղղված լինի միակ Բարեկամիդ: Հավատա ամենակարող ուժիս: Պետրոսին չբռնեցի՞, երբ քիչ էր մնում խեղդվեր ծովի ալիքների մեջ: Չե՞ս հավատում, որ ԵՍ ԱՎԵԼԻ ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ՕԳՆԵԼՈՒ, ՔԱՆ ԿՈՐԾԱՆԵԼՈՒ… ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ` ՕԾՅԱԼ ՓՐԿԻՉ

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի