24 Հուլիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բժիշկները մատնանշել են աշխարհի ամենաօգտակար ըմպելիքը

Մասնագետները կազմել են օգտակար ըմպելիքների ցանկը, որոնք դրական են ազդում մարդու օրգանիզմի վրա: Նրանք պարզել են, որ մարդու սննդակարգում որոշակի ըմպելիքների մշտական կիրառումը դրական է ազդում նրա առողջության վրա: Օգտակար ըմպելիքների ցանկը գլխավորել է թեյը: Ըստ մասնագետների` թեյը, հատկապես` կանաչ թեյը, առողջարար է մարդու համար: Երկրորդ տեղում է կարկադեն է, որն անվանում են փարավոնների խմիչք: […]

Ձկան յուղը կարող է կանխել սրտային հիվանդություններն ու կաթվածը

Գիտնականները հայտնում են, որ կանայք, ովքեր հաճախ են սնվում յուղոտ ձկներով, առավել պաշտպանված են սրտային հիվանդություններից: Հետազոտության արդյունքներից պարզ է դարձել, որ ձկնեղենով հարուստ սննդակարգը կարող է 90 տոկոսով նվազեցնել սրտային հիվանդությունների և կաթվածի վտանգը: Ավանդական բժշկությանը հայտնի էր ձկների կարևոր նշանակությունը մարդկանց առողջության համար, բայց այս նոր հետազոտությունը պարզել է, որ այն առավել առողջարար […]

Գիտնականները պատմել են ֆիզիկական ծանրաբեռնվածության օգտակարության մասին

Սան Պաուլոյի համալսարանի գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ֆիզիկական վարժություններ կատարելու ժամանակ սպիտակուցային տոքսինները սկսում են դուրս գալ մարդու մկաններից: Մարդկանց մկաններում տոքսինների հսկայական պարունակությունը հանգեցնում է ոչ միայն դրանց դիսֆունկցիայի, այլև վնասում է նյարդերը՝ հաղորդում է Medical Xpress-ը: Մկների վրա կատարված փորձի ժամանակ գիտնականները նաև նկատել են, որ ֆիզիկական ակտիվության բացակայությունը և «տոքսիկ […]

Աղոթքով զինված սկսենք օրը

Հավերժի՛ Աստված եւ բոլորի՛ արարիչ, որ այս օրից սկսած նախ ստեղծեցիր երկինքն ու երկիրը, առանձնացրիր լույսը խավարից, մեղքով խավարյալս ընկնում եմ քո առջեւ եւ աղաչում քեզ, իմ Տեր եւ Աստվա՛ծ, լուսավորի՛ր խավար խորհուրդներս ու մթով ծածկված մթքերս, բա՛ց արա զգայարանիս առագաստը գործելու եւ անպիտան ծառայիս ծագեցրո՛ւ քո ճառագայթների շողը: Փա՛ռք անպատում, որով պարփակում էիր անհուն […]

«Չզարմանաս, եթե մի օր դասալիքը դատավորդ հանդիսանա: Գարեգին Նժդեհ».Շարմազանովը՝ Քոչարյանի դատական գործին

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերդ Քոչարյանի դատական գործին՝ մեջբերել է Գարեգին Նժդեհի խոսքերը. «Չզարմանաս, եթե մի օր դասալիքը դատավորդ հանդիսանա: Գարեգին Նժդեհ»:  

Իսկ Հայրենիքի պաշտպանության համար նահատկվածների հարազատներին ո՞վ պետք է վճարի. Միհրան Հակոբյան

Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ծանր թեմա է, բայց պետք է խոսել: Մարտի 1-ի զոհերի հարազատներին վարչապետ Փաշինյանը բյուջեից յուրաքանչյուրին 30 միլիոն դրամ է տրամադրել: Հիշեցնում եմ. անհայտ է, թե 2008թ. մարտի 1-ին ովքե՞ր են սպանել 10 մարդու և քրեական գործի շրջանակներում սպանելու կամ սպանության հրահանգ տալու գործով որևէ մեղադրյալ չկա: Հարց է […]

Քոչարյանի կալանքը վերացնելու մասին միջնորդության որոշումը դատարանը կհրապարակի սեպտեմբերի 17-ին

Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ հեռացավ խորհրդակցական սենյակ։ Դատարանը Քոչարյանի պաշտպանական խմբի ներկայացրած խափանման միջոց կալանքը վերացնելու մասին միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակի սեպտեմբերի 17-ին, ժամը 13։00-ին։ Հիշեցնենք, որ Քոչարյանի պաշտպանական խումբը միջնորդել էր Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա վերացնել խափանման միջոց կալանքը և […]

Չենք կարող հիասթափեցնել քաղաքացիներին այն բանում, ինչ չենք խոստացել. ԱԺ նախագահը՝ Քոչարյանին ազատ արձակելու մասին

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանից լրագրողներն այսօր հետաքրքվեցին, թե ի՞նչ է պատրաստվում անել իշխանությունը, եթե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվի ու նրա հանդեպ քրեական հետապնդումը կասեցվի. «Եթե դատարանը որոշի ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին կամ այլ մեղադրյալի, մեր իշխանության պատասխանն այդտեղ չկա, բայց մենք չենք կարող հիասթափացնել քաղաքացիներին այն բանում, ինչ չենք խոստացել մարդկանց: Մենք […]

Հասմիկ Ղահրամանյանն ընտրվեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

Ազգային ժողովը Հասմիկ Ղահրամանյանին ընտրեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամ: Այս մասին սեպտեմբերի 12-ին ընթացող ԱԺ նիստում հայտնեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը: «132 պատգամավորից քվեարկությանը մասնակցել են 106-ը: Հասմիկ Ղահրամանյանի օգտին կողմ է քվեարկել 103, դեմ՝ 3 պատգամավոր»,- ասաց Հովակիմյանը: Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում Հասմիկ Ղահրամանյանի թեկնածությունն առաջարկել էր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի […]

ՀԱԿ-ը չգտավ մեծ քաղաքականություն վերադառնալու այլ տարբերակ, քան Ռոբերտ Քոչարյանի գործը

Ակնհայտ է, որ ՀԱԿ-ը չգտավ մեծ քաղաքականություն վերադառնալու այլ տարբերակ, քան Ռոբերտ Քոչարյանի գործը, այսինքն՝ այդ գործի ֆոնին երեւալով փորձել հասարակությանը ցուցադրել իրեն։ Փաստորեն, Ռոբերտ Քոչարյանի գործը ինչ կարգի ֆակտոր է դառել, որ նրա օգնությամբ անգամ քաղաքական դիակները փորձում են վերակենդանանալ… Արգիշտի Կիվիրյանի ֆեկսբուքյան էջից

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի