«Քյալլան» ուղիղ եթերով կտրտելու վարչապետի հերթական հանճարեղությունը պետական ինստիտուտների գռեհիկ արժեզրկման նոր տրադիցիա է. Մարինե Սուքիասյան
Ամենայն հավանականությամբ, մոտենում է վարչապետի իմաստությունների հաջորդ ֆլեշմոբի անհրաժեշտությունը, և Երևանի ու մյուս քաղաքների փողոցները կզարդարվեն` Նիկոլ Փաշինյան. «Քյալլայի տրադիցիան շատ կարևոր տրադիցիա ա» գրությամբ պաստառները։ Ի դեպ, մեջբերումը բառացի է։ Բնականաբար, մեկ աղբյուրից գնման եղանակով բյուջեից գումարներ կհատկացվեն և հայ մեծահարուստներն իրենց գործարանների պատին կշտապեն փակցնել «Արմենբաշու» հերթական հանճարեղությունը։ Պաշտոնաթող նախագահ Քոչարյանի լուսանկարը […]





































