10 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

«Հայոց եկեղեցու պատմության» փոխարեն, լղոզված տարբերակ կառաջարկվի. Փաստ

Հայ եկեղեցու պատմություն» առարկայի հետ կապված խմորը շարունակում է «ջուր» քաշել: Ակնհայտ է, որ իշխանությունները հստակ որոշում ունեն ձերբազատվել այդ առարկայից:

Պատահական չէ, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության, այսպես կոչված, սորոսական պատգամավորներից մեկը դա համարեց արհեստականորեն ներմուծված առարկա:

Չնայած ներկայումս հրամցվում է, որ Հայ Առաքելական եկեղեցու պատմությունը կուսումնասիրվի «Հայոց պատմություն» առարկայի շրջանակներում, մեր տեղեկություններով, ակտիվորեն քննարկվում են նաև այլ տարբերակներ:

Թերթի զրուցակիցը, որը ԿԳ (ներկայումս՝ ԿԳՄՍ) նախարարության բազմամյա աշխատակից է, նշել է, որ վերջին քննարկումներից պարզ է դարձել, որ իբրև փոխզիջումային տարբերակ հնարավոր է առաջարկվի այնպիսի լուծում, որ Հայ եկեղեցու պատմությունն ուսումնասիրվի ոչ թե «Հայոց պատմության» սահմաններում, այլ առանձին առարկայի տեսքով, սակայն այն կկոչվի «Կրոնի պատմություն» (կամ «Կրոնագիտություն»), ինչը նշանակում է, որ կուսումնասիրվի ոչ միայն Առաքելական եկեղեցու և Քրիստոնեության պատմությունը, այլ նաև մյուս կրոններն ու դրանց պատմությունները:

Թերթի աղբյուրների պնդմամբ, հիմա տարբերակներ են մտածում, թե ինչպես ազգային ուժերին և հատկապես Հայ Առաքելական եկեղեցուն թույլ չտան ակտիվություն ցուցաբերել այս հարցում

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ