16 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Կյանքիս մեծագույն հայտնագործությունները. Մեծերը Աստծո մասին

Շոտլանդացի մանկաբարձ, գինեկոլոգ և վիրաբույժ Ջեյմս Յանգ ՍԻՄՓՍՈՆԸ, որի անունը գիտության պատմության մեջ հավերժացել է քլորոֆորմի անզգայացնող ազդեցությունը հայտնաբերելու և վիրաբուժական պրակտիկայում ներդնելու համար (բոլոր տեսակի վիրահատությունների ժամանակ առաջինն  է կիրառել անզգայացումը նախ՝ եթերով, ապա՝ քլորոֆորմով), գրել է. «Գիտնականներից ու փիլիսոփաներից Ավետարանի դեմ կասկածի և առարկության խոսքեր շատ եմ լսել, սակայն ինքս երբեք, ոչ մի րոպե իսկ տարակույսներ չեմ ունեցել»:

Հայտնի է, որ մի անգամ, երբ մի երիտասարդ մոտենում է Սիմփսոնին և փորձում հաճոյախոսել նրան՝ մեծ հայտնագործության՝ եթերի և քլորոֆորմի անզգայացնող հատկությունները բացահայտելու համար, Սիմփսոնը պատասխանում է նրան.

«Երիտասա՛րդ, մեծագույն հայտնագործություններից, որ ես երբևէ արել եմ, առաջինն այն է, որ ես հասկացել եմ մեղավոր լինելս, և երկրորդը՝ որ Հիսուս Քրիստոսը իմ Փրկիչն է»: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ