03 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մեզ համար չի կարող լինել վերադարձ անցյալին՝ լինի դա կարգավիճակի, թե սահմանների առումով. Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության գոյության ողջ ժամանակահատվածում, ինչպես պատերազմական տարիներին, այնպես էլ խաղաղ պայմաններում, մենք միշտ զգացել ենք Հայաստանի գործուն աջակցությունը, Երևանում տեղի ունեցող Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստին հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը։ «Մենք միշտ կարևոր ենք համարել և եղել ենք այն գաղափարի կողմնակիցը, որ անհրաժեշտության դեպքում, իսկ այդպիսի դեպքեր եղել են […]

Դավիթ Խաժակյանը ոստիկանությունում է

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հրավիրվել է ոստիկանություն:  «Չորս շաբաթ առաջ Երևանի ավագանու ամբիոնից ներկայացրել էի հաղորդում հանցագործության մասին: Մեկ շաբաթ առաջ նույնն արել էի գրավոր տեսքով` ուղարկելով դատախազություն, թեպետ հրապարակային հաղորդումը ևս հիմք է գործի հարուցման համար: Այսօր հրավիրվեցի ոստիկանություն բացատրություն տալու, որտեղ պարզվեց, որ նույնիսկ գրավոր հաղորդումս իրենց չի փոխանցվել: Գնահատականներ գործի […]

Այս իշխանությունը ժողովրդի մարմնի մեջ մխրճված գյուլլա է. Աշոտյան

Այս մեկ տարվա ընթացքում քաղաքական օրակարգը մեծամասամբ ձևավորվել է արտախորհրդարանական շրջանակների կողմից։ Մենք, մեկ է, կանք՝ իրենցից անկախ, մենք ունակ ենք մտածել։ Մենք կանք՝ ի հեճուկս իշխանությունների, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի համաժողովի ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ «Իրենք պարտվել են բոլոր քաղաքական դիսկուրսները, իրենք վախենում են մեզ հետ բովանդակային քննարկումներից։ Այս իշխանությունը քայքայում է արժեհամակարգային […]

«Մեր նախարարությունն արդեն իսկ տվել է 13-րդ աշխատավարձը». Սուրեն Պապիկյան

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր տարեկան ամփոփիչ ասուլիսին տեղեկացրեց, որ իր աշխատավարձը 1.5 միլիոն դրամ է։ Պարգևավճարների չափին առնչվող հարցին ի պատասխան՝ Սուրեն Պապիկյանը նշեց, որ գոյություն ունի կառավարության կողմից սահմանված չափաքանակ։ «Այն է՝ մեզ տրամադրված ծավալի 30 տոկոսի չափով, որը պիտի բաշխվի մեր աշխատակիցների միջև։ Բայց դրա հետ մեկտեղ՝ ունեցել ենք […]

Անցյալի համատարած մերժում, նախկինում արված ամեն վատ ու լավի հանդեպ քամահրանք. սա կոչվում է նիկոլականություն

Մանկավարժ Մանվել Կարապետյանը գրում է. «Ես ճանաչում եմ Այբբենարանի հեղինակ Վաչագան Սարգսյանին։ Միասին ենք աշխատում։ Գիտեմ, թե ինչպիսի նվիրումով ու ջանասիրաբար է նա աշխատում գրքերի ստեղծման վրա։ Իհարկե, գիտեմ միայն ինձ տեսանելի մասը։ Ծանոթ եմ այն դժվարություններին, որ նա բախվում է գիրք ստեղծելու և հրատարակելու ճանապարհին։ Բայց խոսքս այլ երևույթի մասին է։ Ասելիքս ուրիշների ավանդը […]

Ձյան հարցով պետական սկանդալ է հասունանում. Գագիկ Սուրենյան

ԱԻՆ օդերեւութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Երբ արդեն Երևանի ձյան կանխատեսումներով զբաղվում են Երևանի քաղաքապետարանի ավագանիները, դա նշանակում է, որ ձյան հարցով պետական սկանդալ է հասունանում»:

«Լավ չի, պարոն վարչապետ, հեչ լավ չի». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մի փորձեք ձեր անգրագետ կարծիքը փաթաթել հանրությանը… Վերջերս վարչապետի ընտանիքին պատկանող լրատվամիջոցում մի հոդված հրապարակվեց, որտեղ փորձ է արվում հակադարձել իմ այն հայտարարությանը, թե Հանրապետականի իշխանության շրջանում Ալիևը ինքն էր պնդում,թե իրեն ճնշում են՝ճանաչել Արցախի անկախությունը, իսկ Փաշինյանի իշխանության շրջանում նույն Ալիևին կիրթ և նորմալ են համարում: Վերահաստատում […]

Երբ կալանավորվեց Խաչատուրովը, ընդհատվեցին այն ծրագրերը, որոնք պետք է ՀԱՊԿ-ում երեք տարի շարունակ իրականացվեին. Մելիք-Շահնազարյան

Մշակվել է փաստաթուղթ, թե ինչ կարելի է անել ՀԱՊԿ-ում ՀՀ հեղինակությունը վերականագնելու, վստահության կամուրջներ ստեղծելու և ՀԱՊԿ-ում ՀՀ դերը վերականգնելու համար, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի համաժողովին ասաց կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Նա ընդգծեց, որ փաստաթուղթն ուղարկվել է փորձագիտական հանրույթին և ԶԼՄ-ներին և բոլորը կարող են ծանոթանալ դրա բովանդակությանը: Շահնազարյանը նկատեց, որ նման փաստաթղթի անհրաժեշտություն առաջացել […]

Պատերազմ կարող է սկսվել ցանկացած պահի. Դավիթ Շահնազարյան

Ռազմական գործողությունների վտանգն էականորեն մեծացել է։ Պատերազմ կարող է սկսվել ցանկացած պահի, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի համաժողովին ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը։ «Ինձ համար ակնհայտ է, որ այդ դեպքում պետք է անընդունելի լինի, որ գործող իշխանությունը ղեկավարի այդ գործողությունները՝ հաշվի առնելով թե՛ նրա ինտելեկտուալ սահմանափակումները, թե՛ պատկերացումները։ Մենք պետք է հստակ հասկանանք, որ նոր ռազմական […]

ՀՖՖ նախագահի թեկնածուն սթափության կոչ է անում, հակառակ դեպքում, «հետևանքներն անդառնալի կլինեն»

ՀՖՖ նախագահի թեկնածու Թովմաս Գրիգորյանը ահազանգում է ճնշումների մասին։ «ՀՖՖ նախագահի արտահերթ ընտրություններին մնացել են հաշված ժամեր, բայց Նիկողոսյան-Մելիքբելյան տանդեմի ռեպրեսիաները շարունակվում են: Անգամ այսօր ճնշումները ՀՖՖ անդամ կազմակերպությունների վրա կան, իրենց թիմակիցները զանգահարում են կազմակերպությունների ղեկավարներին, տեղեկացնում, որ իրենք նոր պատվիրակ կնշանակեն, իսկ նախորդի համար կտրամադրեն բժշկի թուղթ: Կան համապատասխան ձայնագրություններ, որոնք անհրաժեշտության դեպքում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի