23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀՖՖ նախագահի թեկնածուն սթափության կոչ է անում, հակառակ դեպքում, «հետևանքներն անդառնալի կլինեն»

ՀՖՖ նախագահի թեկնածու Թովմաս Գրիգորյանը ահազանգում է ճնշումների մասին։

«ՀՖՖ նախագահի արտահերթ ընտրություններին մնացել են հաշված ժամեր, բայց Նիկողոսյան-Մելիքբելյան տանդեմի ռեպրեսիաները շարունակվում են: Անգամ այսօր ճնշումները ՀՖՖ անդամ կազմակերպությունների վրա կան, իրենց թիմակիցները զանգահարում են կազմակերպությունների ղեկավարներին, տեղեկացնում, որ իրենք նոր պատվիրակ կնշանակեն, իսկ նախորդի համար կտրամադրեն բժշկի թուղթ: Կան համապատասխան ձայնագրություններ, որոնք անհրաժեշտության դեպքում կհրապարակվեն:

Սթափության կոչ եմ անում՝ ֆուտբոլային ընտանիքն ինքնուրույն պետք է որոշի իր ղեկավարին։ Հակառակ դեպքում հետեւանքներն անդառնալի կլինեն», – Facebook-ում գրել է Թովմաս Գրիգորյանը։

Նշենք, որ այսօր տեղի կունենա ՀՖՖ նախագահի ընտրությունը։

Թեկնածուները երկուսն են՝ Թովմաս Գրիգորյան ու Արմեն Մելիքբեկյան։

Թեկնածու էր առաջադրվել նաև լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը, սակայն երեկ վերջինս հայտարարեց, թե հանում է թեկնածությունը և ՀՖՖ նախագահի ընտրություններում սատարում Արմեն Մելիքբեկյանին։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 21-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց։ Նրա հետ միասին հրաժարական տվեցին նաև ՀՖՖ գործկոմի անդաները։

Այսօր կընտրվեն նաև գործկոմի անդամները։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ