06 Սեպտեմբերի, Կիրակի, 2026
KFC

«Մեր նախարարությունն արդեն իսկ տվել է 13-րդ աշխատավարձը». Սուրեն Պապիկյան

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր տարեկան ամփոփիչ ասուլիսին տեղեկացրեց, որ իր աշխատավարձը 1.5 միլիոն դրամ է։ Պարգևավճարների չափին առնչվող հարցին ի պատասխան՝ Սուրեն Պապիկյանը նշեց, որ գոյություն ունի կառավարության կողմից սահմանված չափաքանակ։

«Այն է՝ մեզ տրամադրված ծավալի 30 տոկոսի չափով, որը պիտի բաշխվի մեր աշխատակիցների միջև։ Բայց դրա հետ մեկտեղ՝ ունեցել ենք նախարարությունների միավորում, թվաքանակի կրճատում և միջոցների ավելացում, որը բաշխվել է մեր աշխատակիցների միջև՝ ըստ աշխատանքի արդյունավետության։ Մեր նախարարությունն արդեն իսկ տվել է 13-րդ աշխատավարձը»,- շեշտեց նա։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ