13 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Անցյալի համատարած մերժում, նախկինում արված ամեն վատ ու լավի հանդեպ քամահրանք. սա կոչվում է նիկոլականություն

Մանկավարժ Մանվել Կարապետյանը գրում է.

«Ես ճանաչում եմ Այբբենարանի հեղինակ Վաչագան Սարգսյանին։ Միասին ենք աշխատում։ Գիտեմ, թե ինչպիսի նվիրումով ու ջանասիրաբար է նա աշխատում գրքերի ստեղծման վրա։ Իհարկե, գիտեմ միայն ինձ տեսանելի մասը։ Ծանոթ եմ այն դժվարություններին, որ նա բախվում է գիրք ստեղծելու և հրատարակելու ճանապարհին։ Բայց խոսքս այլ երևույթի մասին է։
Ասելիքս ուրիշների ավանդը արհամարհանքով անտեսող, նրանց զոհաբերությունները առ ոչինչ համարող նիկոլականներ մասին է։ Կարծում եմ, որ սա համատարած մտագարություն է դրանց շարքերում։

Այբենարանը «աղբաման նետող» այդ աղջիկը պարզապես նրանցից մեկն է, որ խոհեմություն չի ունեցեկ զսպելու իր «կործանելու մոլուցքը»։ Մինչ «բաց ձեռքերի հեղափոխությունը» ներկայումս նիկոլական մինիստրներից մեկն ինձ ասաց մի միտք առ այն, որ քանի դեռ հին սերունդը չի հեռացել ասպարեզից, ոչինչ չի ստացվի։ Սա նրանց կրեդոն է։ Անցյալի համատարած մերժում, նախկինում արված ամեն վատ ու լավի հանդեպ քամահրանք։ Սա կոչվում է նիկոլականություն։ Թումանյանի Գաբո բիձու ասած. «հենց գիտեն՝ ամեն բան մենակ իրենք են հասկանում, իրանցից առաջ էլ ոչ մարդիկ են եղել, ոչ բան են հասկացել»։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ