15 Հուլիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը Վերին Լարսում կունենա մաքսային կցորդ

Կառավարության այսօրվա նիստում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ներկայացրեց Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդի կարգավիճակը և գործունեության կարգը սահմանելու մասին որոշման նախագիծը:   Նա ասաց, որ ձեռք է բերվել պայմանավորվածութուն, որ այսուհետ Վերին Լարսում ՀՀ ներկայացուցիչը կլինի մաքսային կցորդ, որը հնարավորություն կունենա ծագած հարցերին տալ օպերատիվ լուծում կամ լուծման առաջարկներ:   Դավիթ Անանյանի […]

Վերջապես լուծվեց Պոլսի հայոց պատրիարքի ընտրության թնջուկը

Ազգային ներկայացուցչական ժողովը դեկտեմբերի 11-ին ընտրեց Պոլսի հայոց պատրիարք։ 12 տարի փաստացի ղեկավար չունենալուց հետո Պոլսի հայ համայնքը երկարատեւ ինտրիգներից հետո վերջապես պատրիարք ունեցավ։ Պոլսո 85-րդ պատրիարք ընտրվեց Սահակ եպիսկոպոս Մաշալյանը։ Հիշեցնենք, պատրիարքի ընտրությունների չափանիշները թուրքական իշխանությունները սահմանել էին այնպես, որ մասնակցելու հնարավորություն ունեին միայն Թուրքիայում գործող եպիսկոպոսները։ Ըստ այդմ՝ Պոլսի պատրիարքի աթոռի համար երկու […]

Որտեղի՞ց է իշխանությունը «չաշխատելու» ժամանակ գտնում. Հրապարակ

Պրոդուկտիվ, ստեղծագործական, նվիրված աշխատանքն ահռելի ժամանակ և ուժերի մեծ լարում է պահանջում։ Այն տեղ չի թողնում ինտրիգների, բամբասանքի, Ֆեյսբուքում «թափառելու», փաբեր ու սրճարաններ այցելելու, անգամ՝ անձնական կյանքի համար։ Առավել ևս, եթե այն պատասխանատու աշխատանք է՝ վարչապետի, նախարարի, փոխնախարարի, պատգամավորի ու բարձրաստիճան իրավապահի պաշտոնում։ Դժվար է պատկերացնել, թե այս անձինք որտեղից են ժամանակ գտնում «չաշխատելու» համար։ […]

Պետական պարտքի ավելացման թիվ մեկ քննադատ Նիկոլ Փաշինյանը շարունակում է վերցնել հերթական վարկերը: Պետական պարտքը կավելանա եւս 131 միլիոն եվրոյով. Փաստ

Այսօր գումարվելու է ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում 11 հարց է ընդգրկված։ Ուշագրավ է, որ տարվա գուցե վերջին արտահերթի 11 հարցերից 4-ը վարկային համաձայնագրեր են, որոնք կառավարության կողմից վավերացվելուց հետո ուղարկվել են խորհրդարան։  Պարզվում է, որ «նոր Հայաստանի» խորհրդարանն արտահերթ կարգով վավերացման է դնելու 131,406 մլն եվրոյով ՀՀ պետական պարտքն ավելացնելու մասին հարցը։  Այսպիսով, վարկերից […]

Երկրորդ նախագահն «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում բուժզննում է անցել

Ինչպես տեղեկացնում է ՀՀ երկրորդ Նախագահի գրասենյակը, դեկտեմբերի 12-ին Ռոբերտ Քոչարյանը հետվիրահատական պլանային բուժզննում է անցել Երևանի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։ Զննման արդյունքներով որոշվել է առաջիկա օրերին շարունակել Նախագահ Քոչարյանի ռեաբիլիտացիան ստացիոնար պայմաններում։

Տեր Հիսուս Քրիստոս, Որդի Աստուծո, ողորմյա Սահակ Պատիրարքին ու մեր բոլոր եկեղեցական ու աշխարհիկ առաջնորդներին

Շատ ուրախ եմ, որ Պոլսո մեջ 12 տարվա դադարից հետո, նոր Պատրիարք ընտրվեց: Սրտանց շնորհավորում եմ նորընտիր Պատրիարք Սահակ Մաշալյանին: 1995 թվականից ճանաչում եմ Սահակ սրբազանին ու մեզանից շատերն են լսել Քրիստոսի Խոսքն իրենից ու աճել հավատքի մեջ իր քարոզներով: Փառք եմ տալիս Աստծուն, որ մեր ազգի մեջ բարձրացնում է Քրիստոսասեր առաջնորդներ: Հիշու՞մ էք, երկու […]

Այս որքա՜ն արագ փշակալեց թավշե հեղափոխությունը․ Լիլիթ Գալստյան

ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը գրում է․ «ԹԱՎՇԵ ՀԵՂԱՓՈԽՈԻԹՅԱՆ ՓՇՈՏ ՍՈւԲԼԻՄԱՑԻԱՆԵՐԸ Այսօր ԱԺ մեծամասնութնունը՝ Իմ Քայլը խմբակցությունը, առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքի մի նախագիծ, որն արտոնում է ոստիկանութանը գաղտնալսել մեր հեռախոսային խոսակցությունները: Փաստորեն իշխանության ռեպրեսիվ գործիքակազմը մտնում է իմ, մեր, մեզանից յուրաքանչյուրի անձնական տիրույթ, անձնական կյանք։ Տոտալ վերահսկողությու՞ն… ոստիկանապետությու՞ն, գուցե՝ իշխանության տոտալ վախ: Բայց ումի՞ց… սեփական […]

«Հեղափոխության ռեսուրսը հենց այդպես է վատնվում, իսկ հակահեղափոխական ուժերին ակամա հենց Դուք եք սնում նման վարքագծով». Բաց նամակ Արայիկ Հարությունյանին

Հայաստանի տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում բաց նամակ և հարց է գրել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին, որում ասված է. «Հարգելի՛ պարոն նախարար, վերջին շրջանում Ձեր հասցեին հնչող մեղադրանքների շարքից մի քանիսն իսկապես անհեթեթ էին, հուսով եմ, որ դրանք աստիճանաբար կդադարեն: Հրապարակային նամակներ գրելու մեծ սիրահար չեմ. նախընտրում եմ խնդիրը դեմ […]

Ում են օրհնում հրեշտակները. Մեծերը Աստծո մասին

«Խոստովանությունը մարդու համար գեղեցկություն է եւ զարդ: Խոստովանությունն անթառամ պսակ է: Խոստովանողը հրեշատակի նման է դառնում եւ միավորվում Սուրբ Հոգու հետ: Ով խոստովանեց՝ արդարացավ, ինչպես Քրիստոսն ասաց.«Նա իմ մեջ կբնակվի եւ Ես նրա մեջ»: Ով խոսոտվանում է, հավիտյանս կմնա կենդանի: Ով խոստովանում է, դատապարտության դատաստան չի տեսնի: Ով խոստովանում է, անանց հուրը նրանց չի այրի: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի