26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Ուզո՞ւմ են՝ ասեմ մեր և իրենց իշխանության տարբերությունը, ասեմ…». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ, կուսակցության գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ 2019  թվականին Արցախի հարցի հետ կապված ձեռքբերումներ կամ առաջընթաց չի եղել:

«Ես ամենևին նպատակ չունեմ ասելու, թե Նիկոլ Փաշինյանը դավադիր է, փորձում է հող հանձնել, և այլն, սակայն փաստն այն է, որ Նիկոլ Փաշինյանի անհեռատես, չմտածված և շատ դեպքերում էմոցիոնալ հայտարարությունները վնասում են հայկական կողմի դիրքերին: Երեկ տեղի ունեցավ Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների նիստը, որի ժամանակ վարչապետ Փաշինյանն ասել է, որ Արցախի ներգրավվածությունը մեծացել է բանակցություններում, նաև միջազգային հանրությունն է ընկալում այդ ներգրավվածության կարևորությունը: Ժամանակին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Արցախը պետք է վերադառնա բանակցությունների սեղանին, այդ ժամանակ Մինսկի խմբի համանախագահները չողջունեցին այս դիրքորոշումը: Եթե մեր իշխանության ժամանակ, ապրիլյան պատերազմից հետո, Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահը հայտարարեց, որ բանակցությունների վերջնական փուլին պետք է մասնակցի նաև Արցախը, ապա  այս անգամ համանախագահները քննադատեցին Փաշինյանի դիրքորոշումը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով ներքաղաքական տարին՝ ասաց Էդուարդ Շարմազանովը:

Ըստ նրա՝ այն, ինչ Անվտանգության խորհուրդների նիստին վարչապետը փորձում էր ներկայացնել՝ որպես ձեռքբերում, ժամանակին արդեն եղել է, քանի որ Մինսկի խումբն ասել էր, որ Արցախն անպայման պետք է ներգրավվի բանակցություններում:

Էդուարդ Շարմազանովը նաև ընդգծեց, որ Փաշինյանը 1,5  տարվա ընթացքում չի արտաբերել ամենակարևոր խոսքը, որ Արցախը որևէ կարգավիճակում չպետք է լինի Ադրբեջանի կազմում:

«Եթե Սերժ Սարգսյանը Զագրեբում հստակ նշեց, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, ապա, դժբախտաբար, Հայաստանի վարչապետի պաշտոնը ստանձնած անձնավորությունը չի արտաբերել այդ խոսքը: Նիկոլ Փաշինյանի քաղաքական կնքահայրը կամ ավագ ընկեր Լևոն Տեր-Պետրոսյանը դեռևս 1992 թվականի մարտին իր հարցազրույցներից մեկում հստակ նշել էր, որ ինքը դեմ չի, որ Արցախը՝ որպես ինքնավար հանրապետություն, լինի Ադրբեջանի կազմում: Հիմա ի՞նչն է խանգարում Փաշինյանին, որ նա հակառակը հայտարարի»,- շեշտեց Էդուարդ Շարմազանովը:

Նա նաև նկատեց, որ Հայաստանի վարչապետը խոսում է Արցախի սուբյեկտայնության բարձրացման մասին, բայց երբ Գյումրիում վարչապետի ներկայությամբ Արցախի նախագահին անվանել են մարզպետ, ոչինչ չի արել:
Կամ՝ Փաշինյանի իշխանության օրոք հրապարակ է նետվել Արցախի «ադրբեջանական համայնք» բառակապակցությունը:

«Ես փաստերով խոսեցի, ի տարբերություն Փաշինյանին սպասարկող քարոզչամեքենայի փորձերի: Երբ նրանք շատ սիրուն փորձում են գնդակը ուղարկել մեր դաշտ, ուզո՞ւմ են ասեմ մեր և իրենց իշխանության տարբերությունը, ասեմ՝ մեր օրոք Ալիևը հայտարարում էր, որ համանախագահները ճնշում են իրեն, որ ճանաչի Արցախի անկախությունը, Լուկաշենկոն էլ հայտարարում էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարվել է տարածքներ հանձնել: Այսօր Նիկոլ Փաշինյանը չի արտաբերել, որ Արցախը որևէ կարգավիճակում չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունների մասին էլ չի խոսում»,- ընդգծեց ՀՀԿ խոսնակը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ