06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

«Ծիծաղելի է ուղղակի». ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանն ազատ արձակվեց

ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանն ազատ է արձակվել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնից։

Ափոյանը լրագորղների հետ զրույցում ասաց, թե իրեն բերման ենթարկելը համարում է վիրավորական վարքագիծ։

«Ուսանողական խորհրդի նախագահին չպետք է այդպես բերման ենթարկեին, դա վիրավորական վարքագիծ էր, հատկապես, այն պարագայում, երբ ես ասում եմ՝ կգամ։ Ծիծաղելի է ուղղակի, կանչում են, որովհետև ուսխորհրդի նախագա՞հ եմ, այսինքն՝ եթե ոլորտի հետ կապ ունեմ, ուրեմն որպես վկա պե՞տք է գնամ», – ասաց նա։

Ափոյանն ասաց, որ բերման ենթարկելու օրինականությունը վիճարկելու են։

Նա այսօր ԵՊՀ-ից բերման էր ենթարկվել Ոստիկանության բաժին։

 Դավիթ Ափոյանին բերման էին ենթարկել դեկտեմբերի 20-ին Երևանում հնչած կրակոցների պատճառով։

Այդ օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում, ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Ալեք Մանուկյան փողոցի 1 հասցեում՝ Երևանի պետական համալսարանի բակում, վիճաբանություն է տեղի ունեցել և հնչել կրակոցներ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ