12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հետեւիր ինձ

Այս երրորդ անգամ էր, որ Հիսուսը երևաց աշակերտներին՝ մեռելներից հարություն առնելուց հետո։ Երբ նրանք կերան, Հիսուսը Սիմոն Պետրոսին ասաց. -Սիմո՛ն, Հովնանի՛ որդի, սիրո՞ւմ ես ինձ սրանցից ավելի։ -Այո՛, Տե՛ր,- պատասխանեց նա,- դու գիտես, որ սիրում եմ քեզ։ -Արածեցրո՛ւ իմ գառներին,- ասաց Հիսուսը նրան։ Նա դարձյալ հարցրեց. -Սիմո՛ն, Հովնանի որդի, սիրո՞ւմ ես ինձ։ -Այո՛, Տե՛ր,- պատասխանեց […]

Մահացավ ՀՀ նախագահի ինստիտուտը. հոգեհանգստի արարողություն Բաղրամյան 26-ում. Նարեկ Սամսոնյան /Ուղիղ/

«Քաղաքացիական գիտակցություն» ազատական հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանն ակցիա է իրականացնում ՀՀ Նախագահի նստավայրի դիմաց։ Այս մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան էջից։ Սամսոնյանը կիսվել է ուղիղ տեսանյութով՝ այն վերնագրելով «Երկարատև ծանր հիվանդությունից հետո այսօր մահացավ ՀՀ Նախագահի ինստիտուտը… Մասնակցում ենք Հոգեհանգստի արարողությանը Բաղրամյան 26-ում»։ Սամսոնյանը նշեց, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վերջնականապես մահացավ այն ժամանակ, երբ […]

ՀՔԾ քննիչները Սահմանադրական դատարանում են. hraparak.am

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին օրենքի ստորագրումից 20 րոպե անց ՀՔԾ քննիչները մուտք են գործել ՍԴ: hraparak.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ քննիչներն այս պահին Սահմանադրական դատարանում են, բայց ավելի մանրամասն տեղեկություն նրանց քայլերի մասին պարզել չի հաջողվել դեռ: Տպավորություն է, որ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի կողմից օրենքի ստորագրման և Սահմանադրական […]

Ես ինձ համարում եմ Տեր-Պետրոսյանի թիմի անդամ, Տեր-Պետրոսյանի հետևորդ. ինչ պատահեց Նիկոլ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանը վերջերս 1996 թվից հետո բոլոր նախագահությունների մասին օգտագործել էր «Չարիք» բառը։ Քանի որ մինչև 1998 թվի փետրվարը Հայաստանի նախագահը Լևոն Տեր-Պետրոսյանն էր, հարկ եմ համարում հրապարակել Հայաստանի վարչապետի տարբեր տարիներին գրված մտքերը առաջին Նախագահի մասին։ Սա անում եմ, որպեսզի մարդիկ իմանան (կամ հիշեն), թե նախկինում ինչ կարծիքի է եղել վարչապետը առաջին նախագահի մասին։ […]

ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը դատապարտում է ՀՀ ոստիակնության գործելաոճը

Հոգաբարձուների խորհուրդն անընդունելի է համարում դեկտեմբերի 24-ին ԵՊՀ-ում տեղի ունեցած իրադարձությունը, երբ կենտրոնական մասնաշենքից ձեռնաշղթաներով բերման է ենթարկվել Դավիթ Ափոյանը՝ հարցաքննվելու վկայի կարգավիճակով: Այսօր տեղի ունեցած Հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ անդամները միաձայն դատապարտել են ՀՀ ոստիկանության գործողությունը և հանդես եկել միասնական հայտարարությամբ: «ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդն անընդունելի է համարում սույն թվականի դեկտեմբերի 24-ին ԵՊՀ տարածքում արձանագրված […]

Թուրք ՏՏ մասնագետը բացահայտել է Twitter-ի 17 մլն օգտատիրոջ հեռախոսահամարները, նրանց թվում կան հայ պաշտոնյաներ

Թուրքական «Karar» լրատվական կայքը հայտնել է, որ ՏՏ անվտանգության հարցերով թուրք փորձագետ,  «Beyaz Takım» ընկերության ՏՏ բաժնի ղեկավար Իբրահիմ Բալիչը բացահայտել է Twitter-ի 17 միլիոն օգտատիրոջ հեռախոսահամարները, տեղեկացնում է Regionmonitor.com-ը: Ըստ կայքի պնդումների, այդ օգտատերերի շարքում են Հայաստանի, Թուրքիայի, Իսրայելի, Ֆրանսիայի, Հունաստանի, Իրանի, Թուրքմենստանի և Գերմանիայի բարձրաստիճան պաշտոնյաներ ու քաղաքական գործիչներ: Ըստ կայքի՝ Բալիչը այդ տվյալներին […]

Նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը այս անգամ էլ համարեց, որ իրեն «հարմար» չի իր սահմանադրական առաքելությունը կատարելը. Արփինե Հովհաննիսյան

Փաստորեն նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը այս անգամ էլ համարեց, որ իրեն «հարմար» չի իր սահմանադրական առաքելությունը կատարելը։ Ավելի հարմար է վարչապետին կից նախագահի գրասենյակի ղեկավար աշխատելը։ Ավելի հարմար է Սանտա Կլաուսի իր դերին համահունչ Նիկոլին ու իշխանություններին ամանորյա նվեր մատուցելը։ Ավելի հարմար է այստեղ այնտեղ ելույթ ունենալիս երազի երկիր ունենալու ու էլի չգիտեմ ինչ բաների […]

Գալիք տոների կապակցությամբ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Քոչարյանին

Գալիք տոների կապակցությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ «Ռուսաստանում բարձր են գնահատում Ձեր ավանդը մեր երկու պետությունների միջև բարեկամական հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության զարգացման գործում», – նշված է ուղերձում։ Ինչպես տեղեկացնում է նախկին նախագահի կայքը, շնորհավորելով Քոչարյանին Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ՝ Վլադիմիր Պուտինը նրան […]

Դեկտեմբերի 27-ից օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 26-ի ցերեկը, 28-ի ցերեկը, 29-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 27-ին շրջանների զգալի մասում, 28-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 27-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով։  Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 26-ի ցերեկը, 28-ի ցերեկը, 29-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 27-ին, 28-ի գիշերը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի