23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սամվել Կարապետյանի հետ Հայ Եկեղեցուն ու Քրիստոնեությանը վերաբերող հարցերում բացարձակ տարակարծություն ունեի, բայց դա չէր խանգարում հիանալ իր աշխատանքով

Գիտե՞ք, մարդիկ կան, որ սյուն են, համակարգ…

Էդպիսի մարդիկ, որպես կանոն, սկզբունքային են, ունեն ձևավորված մոտեցում այս կամ այն հարցի շուրջ և հսկայական բեռ են կրում իրենց ուսերին…

Էդպիսի մարդկանց հետ կարող ենք համաձայն լինել կամ չլինել, բայց դրանից չի փոխվում այն գործի ծավալն ու բեռի ծանրությունը որը նրանք են տանում…

Սամվել Կարապետյանի հետ Հայ Եկեղեցուն ու Քրիստոնեությանը վերաբերող հարցերում բացարձակ տարակարծություն ունեի, բայց դա չէր խանգարում հիանալ իր աշխատանքով…

Մարդ, որը քանիցս օգնեց տարբեր միջոցառումների համար անհրաժեշտ գիտական նյութերով, մարդ, որը մի ամբողջ վարչության գործ էր անում…

Իր պես մարդկանց հետ շփվելով եմ ես սովորել «աչք փակել» այդպիսի անհատականությունների որոշ դիրքորոշումների վրա և առավելապես կենտրոնանալ մնացյալ գործում և հարցերում հսկայածավալ աշխատանքի շուրջ՝ որոնց վերաբերյալ կատարյալ ներդաշնակություն կա… Այդպիսիք մեր իրականության մեջ կան, ցավոք, քիչ են, բայց բարեբախտաբար՝ կան…

Տարածված խոսք կա՝ թե անփոխարինելի մարդ չկա, բայց այսպիսիք գալիս են ապացուցելու՝ որ կան…

Ցավոք, բայց իր պես մարդկանց, մտավորականների, գիտնականների կորուստն անդառնալի է…
Ինչքա՞ն-ինչքան գործեր են կիսատ մնում…
Ո՞վ պիտի շարունակի…
Մխիթարանք է, որ վերջին տարիներին հասցրել էր թիմ ստեղծել…
Մի տեսակ չեմ ուզում հավատալ, թե իր մասին հիմա անցյալով եմ գրում, բայց…

Մարդն ապրում է այնքան՝ ինչքան իր գործն է ապրում, և մեռնում է էն ժամանակ, երբ իր գործն է մեռնում…
Խաղաղություն հոգուդ… պարոն Կարապետյան…
Քո ապրած գործը դեռ երկար է ծառայելու սերունդներին՝ ապրեցնելով քեզ…

Զաքար Խոջաբաղյան

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ