06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Այսօր ավարտվեց Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հերթական դավադրության ժամկետը

Այսօր ավարտվեց Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հերթական դավադրության ժամկետը:

Սահմանադրական դատարանի դատավորներից որևիցե մեկը հրաժարականի դիմում չներկայացրեց՝ այսպիսով, ապացուցելով հանրությանը, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները կեղծ էին: Սահմանադրական դատարանի դատավորների մասնագիտական որակների ու իրենց մասնագիտական արժանապատվության ապացույցն է այն հանգամանքը, որ չնայած չդադարող ճնշումներին նրանք շարունակում են իրավականության մեջ պահել ՀՀ բարձր դատարանը:

Զավթված իշխանության ճգնաժամը գնալով խորանում է: Սպառվում է Նիկոլ Փաշինյանի համբերությունն՝ իշխանության երեք ճյուղերը գրավելու ու իր բռնատիրությունը հաստատելու հարցում:

Իհարկե՛, Նիկոլ Փաշինյանի ստերի չափաբաժինը պարզել անհնար է, որովհետև ամեն օր ականատես ենք լինում պաթոլոգիկ սուտասանի հերթական դրսևորումներին:
Սահմանադրական դատարանին և երկրի սահմանադրական կարգին սպառնացող վտանգների մի զգալի հատված դեռ անհրաժեշտ է չեզոքացնել, բայց փաստենք, որ Սահմանադրական դատարանում որևէ ճգնաժամ չկա և իշխանությունը զավթածները չկարողացան ազդել Սահմանադրական դատարանի դատավորների մարդկային, բարոյական արժեհամակարգի վրա:
Եվ Սահմանադրական դատարանի կեցվածքը պետական այլ ինստիտուտների համար պետք է դառնա վարակիչ:

Աննա Մկրտչյան

Armenia First նախաձեռնության համակարգող

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ