24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Փաշինյանին ընտրեցինք, որ լավ լինի, վիճակն ավելի վատացավ. Ոստիկանության հոսպիտալի աշխատակիցները դեմ են հոսպիտալի լուծարմանը. 240 մարդ գործազուրկ դարձավ /տեսանյութ/

Ոստիկանության հոսպիտալի աշխատակիցները դժգոհ են, որ հոսպիտալը լուծարվել է: Այսօր նրանք հոսպիտալի դիմաց բողոքի ցույց իրականացրին՝ պահանջելով չփակել հոսպիտալը և դադարեցնել կադրային ջարդը:

«Փաշինյանին ընտրեցինք, որ լավ լինի, վիճակն ավելի վատացավ»,-ասաց հոսպիտալի աշխատակիցներից մեկը:

Հոսպիտալի աշխատակիցները նշում էին, որ չեն դադարի պայքարը, մինչև չհասնեն իրենց նպատակին՝ հոսպիտալը պետք է շարունակի գործել:

Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել էր, թե որն է Ոստիկանության հոսպիտալի լուծարման անհրաժեշտությունը, ինչին ի պատասխան վարչապետն ասել էր, որ հոսպիտալի սպասարկման համար պահանջվում է բավական մեծ գումար՝ 800 մլն դրամ:

«Ոստիկանների մեծամասնությունն այսպես, թե այնպես բժշկական ծառայություններ ստանում են առողջապահական այլ հիմնարկներում, մենք այդ 800 միլիոնը վերցնում ենք, դնենք այդ պետպատվերի վրա, որ ոստիկաններն այլ բժշկական հաստատություններում որակյալ ծառայություն ստանան: Ես համոզված եմ, որ հոսպիտալի լուծարումը 100%-ով ճիշտ որոշում է»,-ասել էր վարչապետը:

Աղբյուրը՝ tert.am

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ