Ցրտահարությունների վտանգը կարող ենք համարել ավարտված․ Գագիկ Սուրենյան
Ցրտահարությունների վտանգը հանրապետության հովտային և նախալեռնային գոտում կարող ենք համարել ավարտված: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գագիկ Սուրենյանը։ Ապրիլի 14-18-ը հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ։ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա գիշերը 7-9, ցերեկը՝ 5-7 աստիճանով։




































