Չեմ պատկերացնում, որ ՀՀ-ում կարող է լինել իշխանություն, որը կարող է գնալ նման զիջումների, որը կա նշված փաստաթղթում. ըստ Մարուքյանի՝ Փաշինյանն անձամբ պետք է հերքի դա
«Մինչև մենք պատրաստվում էինք մեր Արտգործնախարարությունից պարզաբանումներ պահանջել, տեղի ունեցավ Զոհրաբ Մնացականյանի ասուլիսը, որտեղ նա հստակ հերքեց սեղանի վրա եղած որևէ փաստաթղթի հարց, այդ թվում՝ այն փաստաթղթի, որի մասին խոսեց ՌԴ արտգործնախարարը: Հետևաբար՝ այստեղ հարց է առաջանում՝ ո՞ր արտգործնախարարին հավատալ»,- այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով […]




































