Երբ մեր տանը օրերով ցամաք հաց չի լինում, մենք լոպազանում ենք ու հարևանին սև խավիար ենք հյուրասիրում. Մարգարիտ Եսայան
ԱԺ ՀՀԿ նախկի պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Երեկ էմոցիոնալ օր էր, ապրիլ 24-ը միշտ է էմոցիոնալ։Մենք էմոցիոնալ ու տաք ժողովուրդ ենք։Միշտ ենք այդպիսին։Մեզ միշտ օգտագործել են։ Միշտ են արել։Երեկ վիրտուալ օր էր։Արդեն երկու տարի միշտ է այդպես։ Երեկ առաջին անգամ մենք վիրտուալ հարգեցինք Ցեղասպանության իրական զոհերի հիշատակը։Վիրտուալ։ Վիրտուալ հեղափոխվեցինք, իշխանափոխվեցինք, վիրտուալ մնացինք տներում, վիրտուալ սիրահարվեցինք ու բաժանվեցինք։Վիրտուալ։Այդպես աշխարհին դուր է գալիս, իսկ մենք ուզո՞ւմ ենք, չէ, դուր գալ աշխարհին, որ հանկարծ մեր մասին վատ բան չասեն , ու այդպես մեզ անկյուն են քշում։
Թողնում ենք, բախտի քմահաճույքին։Ու բախտը տանում է նրանց, քանի որ մեր մի թաշկինակաչափ հողի վրա հայ չպիտի մնա, այս հողը թուրքին եւ պանթուրքիզմին առանց հայերի է պետք։ Մենք դատարկ պահանջներ դնող ժողովուրդ ենք։ Ոչ թուրքի առաջ ենք դնում պահանջներ՝ տարածքային, բարոյական, պատմական պահանջներ, ոչ էլ մենք մեր առաջ ենք դնում այդ պահանջները։ Մենք թափթփված եւ չմտածող ժողովուրդ ենք։ Մենք ինքներս հարձակվում ենք մեր եկեղեցու վրա, թուրքի պես, հա, թուրքի պես։ Հիշեք, մեզ կոտորելուց առաջ թուրքը մեր եկեղեցին ու հոգեւորականներին էր մորթում։ Ու երբ իշխանությունը հեծնում է մեր ուսերին, մենք հլու-հնազանդ ներում ենք։Ասում ենք, թող հեծնի լավ է, անում, բա որ էն մեկը կամ էս մեկը հեծնում էր, լա՞վ էր։ Մենք երեկվա էն պապին ենք, ում օգտագործում են դաժանաբար, ում հաշվին փիառվում են, երեւի մի երկու կոպեկ գցելով։Ու հետո՝ իրենց փաբերում կամ հենց կառավարական աշխատասենյակներում ցինիկաբար հռհռում ենք այդ օգտագործված պապի վրա։ Մենք այդ պապն ենք։
Երեկվա ապրիլ 24-ի միակ լուսավոր, պայծառ, ճաշակովը լուսային ձեւավորումն էր, ապրեն տղաները, հոյակապ գործ էին արել։Նաեւ՝ համերգը, ճաշակով էր, բարձր որակի։ Այ, սա է մերը, բայց մենք խրվել ենք հարսանիքի անճաշակ տաշի-տուշի, դըմփ-դըմփ-հու-ի ճիրաններում եւ դուրս չենք գալիս արդեն հարյուր տարի, հազար տարի, արդեն՝ վաղուց․․․Իսկ թուրքերը մեր կողքին հզորացել են, մեր հողերի վրա հզորացել են եւ իրենց սերունդները արդեն համոզված են, որ ոչ թե իրենց պապերն են մեզ ցեղասպանել, այլ՝ մենք՝ իրենց։
Մենք ընդամենը կենաց ասող եւ թուրքին հայհոյող ժողովուրդ ենք․․․Մենք մեր պատմությունն ենք տանուլ տալիս․․Չե՞նք ուզում վերջանականապես տանուլ տալ, պիտի պահենք Արցախը․․։
Կպահե՞նք, տղա ենք, չե՞նք պահի․․․առաջ դեպի մի նոր Դեր-Զոր․․
Հ․Գ․ Սա սթափվելու ճիչ է, ոչ մեկդ չորոշեք, թե նեղացաք․․.Ես առաջին հերթին ինքս իմ մասին գրեցի» »: