24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Արտաքին ճակատում Հայաստանի իշխանությունների անգործությունը շարունակվում է». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արտաքին ճակատում Հայաստանի իշխանությունների անգործությունը շարունակվում է․ հերթական ձախողումը՝ այս անգամ Բրյուսելում։

Ապրիլի 22-ին Եվրոպական Հանձնաժողովը տեղեկատվություն տարածեց, ըստ որի առաջարկվում է 3 միլրիարդ եվրոյի չափով մակրո-տնտեսական աջակցություն տրամադրել հարևանության և ընդլայնման քաղաքականության շրջանակներում ԵՄ գործընկեր 10 երկրներին։ Աջակցության նպատակն է օգնել այդ երկրներին՝ սահմանափակել կորոնավիրուսային համաճարակի բացասական տնտեսական հետևանքները։

ԵՄ աջակցությունը տրամադրվելու է «Եվրոպայի թիմ» “Team Europe” ռազմավարութայն շրջանակներում «մակրո-տնտեսական աջակցություն» (MFA) գործիքի միջոցով։ Մասնավորապես այս աջակցությունից օգտվող երկրների շարքում են Վրաստանը՝ 150 մլն․ եվրո, Մոլդովան՝ 100 մլն․ եվրո, Ուկրաինան՝ 1,2 մլրդ․ եվրո, ինչպես նաև Ալբանիան, Մոնտենեգրոն, Կոսովոն և այլն։

Ուշագրավ է, որ Հայաստանը ընդգրկված չէ այս ցուցակում՝ չնայած ըստ ԵՄ պաշտոնական կայքէջի՝ հանդիսանում է այս գործիքի շահառու։ Ավելին, 2008-2009թթ ֆինանսական ճգնաժամից հետո երկրի տնտեսությունը վերականգնելու նպատակով Եվրահանձնաժողովը 2011 թվականին այս գործիքի շրջանակներում Հայաստանին տրամադրել է մակրոֆինանսական աջակցություն։

Այդ ժամանակ աջակցության չափը եղել է 100 մլն․ եվրո, որից 35 միլիոնը՝ դրամաշնորհի, իսկ 65 միլիոնը՝ արտոնյալ վարկի տեսքով։

Ճիշտ է, ԵՄ-ն կորոնավիրուսի ճգնաժամի հետևանքների հաղթահարման շրջանակներում արդեն իսկ մի շարք աջակցության փաթեթներ է հաստատել հարևանության և ընդլայնման իր գործընկերների՝ այդ թվում Հայաստանի համար, հիմնականում ոչ թե նոր հատկացումների, այլ նախապես ծրագրած աջակցության վերաբաշխմամբ։

Սակայն ԵՄ կողմից առաջարկվող մակրո-տնտեսական աջակցության այս փաթեթն իր ծավալով և ընգրկմամբ ամենախոշորներից մեկն է։

Ստացվում է, որ միայն այս գործիքով ԱԼԳ որոշ երկրներ ստանալու են ավելի շատ օժանդակություն, քան Հայաստանը մյուս բալար գործիքներով միասին վերցրած։
Փաստորեն Հայաստանը դուրս է մնում ԵՄ աջակցության այս բավականին խոշոր և կարևոր փաթեթից, ինչը խոսում է արտաքին ճակատում հերթական ձախողման մասին։

Տրամաբանական հարց է ծագում, թե ո՞ւր մնացին հայ-եվրոպական «աննախադեպ հարաբերությունները» և ինչո՞ւ է ԵՄ-ն Հայաստանին դուրս թողնում այս մեծ ֆինանսական փաթեթից։

Առհասարակ, պետք է նկատենք, որ ՀՀ ներկայիս իշխանությունների կողմից բնութագրվող «աննախադեպ» հարաբերությունները միջազգային տարբեր գործընկերների հետ վերջին շրջանում առավել հաճախ են սկսել տարբեր ուղղություններով ճեղքեր տալ»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ