«Շվարած ենք». Իմքայլականներին հրահանգել են ապահովել 1 մլն դրամ. Հրապարակ

«Շվարած ենք՝ հա՛մ ասում են օրինական, հա՛մ պարտադրել են, որ ամեն մեկս 4-5 հոգի հետներս բերենք ու միասին ապահովենք 1 միլիոն դրամ, չգիտենք՝ գնանք ո՞ւմ վզին դնենք էդ թիվը»,- տրտնջաց «Իմ քայլը» ֆրակցիայի անդամը՝ «Դվին» հյուրանոցում հանրաքվեի դրամահավաքի առնչությամբ: Հունվարին 17 օր աշխատելու դիմաց պարգեւատրվել եք 174 միլիոն դրամով, կարո՞ղ է դրա համար էին տալիս։ […]