ՍԴ այսօրվա կազմը թույլ չի տալիս, որպեսզի վավերացվի Ստամբուլյան կոնվենցիան, որպեսզի Արցախում ազերիներ բնակեցնեն /տեսանյութ/

«Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանը գրում է․ «Ժողովուրդը երբեք չի ընտրում իշխանություն: Դա տեխնիկապես անհնար է: Նույնիսկ ժողովրդի մեծամասնությունը չի ընտրում: Բուն ընտրություն կոչեցյալը միշտ սահմանափակ և կանխորոշված է այն տեղեկատվական հոսքով, որը գերիշխում է տվյալ պահին: Մարդիկ իրենց ողջ կյանքի ընթացքում կայացնում են որոշումներ, որոնք հիմնականում պայմանավորված են քարոզով կամ գովազդով: Մարդուն թվում է, […]
Դու բոլոր բարոյական սահմաններն անցար, տո այ《բենյամի՛ն》, էս քո օպերատիվ կապով ե°ս տեղեկանում 《կիրթ ալիևիցդ》, թե որ օրերին դատես ՀԵՐՈՍՆԵՐԻՆ։ 28 տարի առաջ, փետրվարի 25- ին սկսեցինք և 26-ին ազատագրեցինք իր նշանակությամբ հզոր ռազմական հենակետերից մեկը՝ Խոջալուն։ Այդ ժամանակ հակառակորդի հրոսակախմբերը (《բենյամի՛ն》, իմացի հրոսակախմբերին որտեղ ման գաս), ակտիվ գնդակոծության տակ էին պահում Ստեփանակերտը։ Փայլուն օպերացիայի […]
Ամերիաբանկը, մշտապես կարևորելով Հայաստանում բիզնեսի շարունակական աճն ու զարգացումը, հանդես է գալիս հերթական առաջարկով: Սկսած սույն թվականի փետրվարի 24-ից մինչև հունիսի 30-ը ներառյալ` Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառված ընկերությունները կարող են ստանալ 2-50 մլն ՀՀ դրամ օնլայն հաստատումով վարկ/օվերդրաֆտ: Վարկը նախատեսված է հարկերի վճարման և այլ ընթացիկ գործունեության ֆինանսավորման համար: Վարկի/օվերդրաֆտի սահմանաչափի չափորոշիչ է […]
ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Այս մասին Tert.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից: Դատական հայցով Հրայր Թովմասյանը դատարանից պահանջել է պարտավորեցնել Նիկոլ Փաշինյանին ներողություն խնդրել վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար և հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները: Հայցադիմումը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Խաչատրյանին:
Կարող եմ ասել, որ Հայաստանի իշխանության նկատմամբ թշնամական քարոզչություն վարող նախագահի որևէ թեկնածու չկա Արցախում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի հերոս, Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը: Նա ընդգծեց, որ փոխարենը կան թեկնածուներ ովքեր «դաբրոյով» են մտել ընտրապայքարի մեջ: -Պարո՛ն Բալասանյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց, որ Արցախի ժողովուրդը չպետք է […]
Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը պատրաստվում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն իրենց անձնական երաշխավորությամբ փոխարինելու առաջարկ ներկայացնել դատարանին։ Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմը ներկայումս պատրաստում է անհրաժեշտ փաատաթղթերը, որպեսզի առաջիկա դատական նիստերից մեկի ընթացքում ներկայացնի համապատասխան միջնորդությունը։ Հիշեցնենք, որ […]
Քաղաքական-հասարակական գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով իշխանության կողմից հանրությանը «սևերի» և «սպիտակների» բաժանելուն: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ու նրա Ատելության կուսակցությունը համառորեն շարունակում են չգիտակցել, որ ՀՀ քաղաքացիներին «սևերի ու սպիտակների» բաժանելը կործանարար է պետության համար: Ի՞նչ ունենք հիմա. պողոսների վարչապետը, խոսելով վերացական ժողովրդի անունից, […]
Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իրանի հետ Հայաստանի սահմանն իրականում այդպես էլ չի փակվել։ Մասնավորապես, Իրանից Հայաստան չվերթները չեն դադարեցվել, այնտեղից Հայաստան ցամաքային ճանապարհով եկող բեռնատարների վարորդներն անարգել մտնում են երկիր։ Ինչ վերաբերում է հատուկ հսկողությանը, ապա բոլորս էլ գիտենք, որ հիվանդությունն ունի գաղտնի շրջան և այն չափազանց բարդ է հայտնաբերել գաղտնի շրջանում։ […]
Փաշինյանի սիրտը սեփականության վերաբաշխում ու սեփական ձեռքերում կապիտալի կուտակում է ուզում։ Այս մասին իր էջում գրել է քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը: «Ժողովուրդը գազազած շո՞ւն է Փաշինյանի համար. «ֆո՛ւ» և «ֆա՛ս» հրամաններին սպասելիս Հ1–ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը շատ վտանգավոր միտք հնչեցրեց և ամբողջությամբ ներկայացրեց «թավշյա» իշխանության նեոբոլշևիկյան դեմքը։ Ըստ նրա՝ միայն կառավարության շնորհիվ է, որ ժողովուրդը […]