21 Հունիսի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սա քուչի կռիվ չի, ստեղ մի հատ խփում են ու չկաս ․․․ Ռուստամ Գասպարյան /տեսանյութ/

Ազատամարտիկ Գասպարյանը նախօրեին հերոսաբար կնքեց մահկանացուն։ Նա որդու հետ միասին էր մեկնել ճակատ, որտեղից հայր եւ որդի չվերադարձան։ Հավերժ փառք եւ խոնարհում մեր հերոսների հիշատակին։ 

Քննարկել ենք Արցախի հետ կապված խնդիրներ. Շարմազանովը վարչապետի հետ փակ հանդիպումից այլ մանրամասներ չհայտնեց

Քննարկել ենք Արցախի հետ կապված խնդիրներ, փակ հանդիպում է եղել, ես լիազորված չեմ մանրամասներ ներկայացնել, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ քարտուղար Էդուարդ Շարմազանովը: «Եթե կառավարությունը հարկ համարի, պաշտոնապես կտեղեկացնի, փակագծեր կբացի: Եղել է փակ hանդիպում, ավելացնելու բան չունեմ», – ասաց նա:

Մեր դիմումի հասցեատերը կառավարությունն է և վարչապետը, և մենք այլ կողմերից պատասխաններ չենք էլ ակնկալում». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը կառավարությունում արտախորհրդարանական ուժերի և վարչապետի հանդիպումից առաջ լրագրողներին ասաց, որ հրավերը կառավարության կողմից է եղել, իսկ հանդիպման օրակարգում Արցախի հարցն է և ռազմական գործողությունները: Հարցին՝ կուսակցությունների առաջարկը շատերը համարում են հակասահմանադրական, արդյոք վարչապետին դիմելուց առաջ ուսումնասիրե՞լ են՝ սահմանադրությանը հակասո՞ւմ է, թե՞ ոչ, նա պատասխանեց. «Հիմա ներքաղաքական խժդժությունների ժամանակը չէ: Մեղադրողները […]

Բրիտանահայերը BBC-ի շենքի դիմաց հավաքվեցին «Ամոթ BBC-ին» կոչերով

Բրիտանահայերը BBC-ի շենքի դիմաց հավաքվեցին «Ամոթ BBC-ին», «Ներկայացրեք ճշտմարտությունը», «Զեկուցեք, թե ինչ է կատարվում», «Զեկուցեք, որ նրանք ռմբակոծում են խաղաղ բնակավայրերը, եկեղեցիները» կոչերով։ Լոնդոնի հայ համայնքի ներկայացուցիչները հեռուստաընկերությունից պահանջել են ճիշտ լուսաբանել Արցախում տիրող իրավիճակը։

Հոկտեմբերի 17-ին Մարտունիում հրթիռակոծության հետևանքով մեկ քաղաքացի է սպանվել. ՄԻՊ

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից ճշտված տեղեկություններով` հոկտեմբերի 17-ին Ադրբեջանի կողմից Մարտունի քաղաքի հրթիռակոծության հետևանքով սպանվել է 65-ամյա Վլադիմիր Միրզոյանը։ ԱՀ ՄԻՊ-ից հայտնում են, որ 42-ամյա Գևորգ Վարդանյանը ստացել է մարմնական վնասվածքներ: Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման արդյունքում սպանվել է ընդհանուր 37 խաղաղ բնակիչ, մարմնական վնասվածքներ ստացել ընդհանուր առմամբ 116 մարդ։

ԵԽ գլխավոր քարտուղարը կարևորել է հակամարտության գոտում մարդու իրավունքները հարգելու անհրաժեշտությունը

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը շեշտել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Այս մասին տեղեկացնում է հղում կատարելով ՏԱՍՍ-ին: «Հայաստանը և Ադրբեջանը Եվրոպական խորհրդի անդամ են: Երկու երկրներն էլ մեր կազմակերպության առջև ստանձնել են պարտավորություններ՝ խաղաղ ճանապարհով կարգավորելու հակամարտությունը: Եվ երկու երկրներն էլ պարտավոր են պահպանել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Այս տարածքում մարդու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված