18 Հոկտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՊԲ-ն գիշերը ոչնչացրել է թշնամական մեկ ավտոմեքնա՝ բեռնված զինամթերքով. Առավոտյան վերսկսվել են մարտական գործողությունները

Հակառակորդի խմբավորումների տեղաբաշխման շրջաններում գիշերվա ընթացքում շարունակվել են լրահետախուզման և կրակային խոցման միջոցառումները: Ոչնչացվել է թշնամական մեկ ավտոմեքնա՝ բեռնված զինամթերքով: Ուժերի դասավորվածությունը ճակատային գծի բոլոր ուղղություններում մնացել է անփոփոխ, հայտնում են ՊԲ-ից: ՊԲ ստորաբաժանումները հաջող պաշտպանական մարտեր են վարել հյուսիս-արևելյան, հարավային և հարավ-արևմտյան ուղղություններում: Յուրային զորքերի կողմից խոցվել են նաև թշնամական 1 տանկ, 1 հետևակի […]

Ի՞նչ համաձայնության են եկել Երևանն ու Բաքուն Ժնևում կայացած հանդիպման ժամանակ

Ժնևում ավարտվել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի նախագահ Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:  Ղարաբաղյան հակամարտության երկու կողմերը  պայմանավորվել են մի քանի անհապաղ քայլի իրականացման շուրջ, այդ թվում` չթիրախավորել խաղաղ բնակչությանը, ոչ ռազմական օբյեկտները, ներգրավվել ռազմի դաշտում մնացած աճյունները հավաքելու և փոխանակելու աշխատանքներին: Այս մասին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումից հետո հայտարարել են […]

Նար ջան, իմ անձնազոհ ընկեր քո նմանը հասկանում ես չկա եւ չի եղել իմ կյանքում

Հայրենի՞ք Հա հա Հայրենիք: Հենց դու սովորեցրի’ր ինձ ինչպես սիրեմ հայրենիքս, ինչպես պայքարեմ հայրենի հողի համար, ինչպես կարելի է անհագ նվիրվել հայրենի փոքրիկ հողակտորին’ Արցախին: Ասում էր տեր Հայր խի զենք չես վերցնում, ավելի ապահով կլինի: Եվ այսպես ամեն օր Տեր Հայր գնա Ռազմականից զենք վերցրու: Ասում էի հա Նար կվերցնեմ, խոսք եմ տալիս: Տեր […]

Խելագարություն է մեղադրել մեզ իշխանությունը զավթելու կամ նման ցանկության մեջ. Շարմազանով

Արտգործնախարարների հանդիպման, ինչպես նաև ընդդիմության քայլերի շուրջ զրուցել ենք ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ։ -Պարո՛ն Շարմազանով, ԱԳ նախարարների Ժնևի հանդիպումն ու դրան նախորդած մյուս հանդիպումները ի՞նչ օգուտ տվեցին պատերազմի դադարեցման հարցում, որը չի հաջողվում իրականացնել։  -Ակնհայտ է, որ արդեն երեք միջնորդությունները Ադրբեջանի և Թուրքիայի կոպիտ խախտումով չիրականացան։ Ակնհայտ է, որ […]

Ադրբեջանական գնդակոծության հետևանքով Ակնաղբյուրում զոհվել է 60-ամյա տղամարդ

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը տեղեկացնում է, որ Արցախի Ակնաղբյուր գյուղում ադրբեջանական գնդակոծության հետևանքով 60-ամյա մի տղամարդ է զոհվել։ «Ադրբեջանական գնդակոծության հետևանքով Ակնաղբյուրում զոհվել է 60-ամյա Սերգեյ Բալայանը սպանվել է։ Եվս 6 խաղաղ բնակիչ վիրավորվել են»,–Twitter–ի իր էջում գրել է Բեգլարյանը։ Նա հայտնել է նաև, որ Ադրբեջանը շարունակում է միտումնավոր հարձակվել քաղաքացիական շրջանների և […]

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հայտարարություն է տարածել. «Մոսկվա մեկնելու առաջարկը Ռոբերտ Քոչարյանին արվել է ԼՂՀ 2-րդ և 3-րդ Նախագահների կողմից։ Նախագահն ընդունել է այդ առաջարկի նպատակահարմարությունը, սակայն երկրից ելքը հայտնի պատճառով փակ էր նրա համար։ Վարչապետի հետ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի խոսակցությունից հետո դատարանը թույլատրեց Նախագահ Քոչարյանին մեկնել երկրից /մինչև նոյեմբերի 7-ը […]

Արման Մուսինյանի պարզաբանումը՝ Լևոն Տեր–Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի Մոսկվա մեկնելու առնչությամբ. ilur.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքում, ի պատասխան լրատվամիջոցների հարցումների, մասնավորապես հայտնել է․ «ԼՂՀ երկրորդ եւ երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը հոկտեմբերի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ տեղեկացրել են, որ ՀՀ առաջին եւ երկրորդ նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը ցանկանում են մեկնել Մոսկվա՝ ռուսական էլիտայի ներկայացուցիչների հետ ԼՂ […]

Թուրքիայի արևմուտքում երկրաշարժի հետևանքով կան զգալի ավերածություններ

Թուրքիայի արևմուտքում 6.6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն, երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Իզմիրի մարզի Սեֆերլիխիսար քաղաքի շրջանում: Թուրքական լրատվամիջոցների և ականատեսների հաղորդումների համաձայն՝ երկրաշարժը զգացվել է երկրի արևմտյան մարզերում և Ստամբուլում: Իզմիրի քաղաքապետի գլխավոր քարտուղար Բուգրա Գյոկչեն հայտարարել է, որ երկրաշարժը Թուրքիայի արևմուտքում զգալի ավերածությունների է հանգեցրել, քաղաքում մի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի