18 Հոկտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանը համաձայնել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը մեկնեն Մոսկվա

Ի պատասխան լրատվամիջոցների հարցերի տեղեկացնում եմ, որ ԼՂՀ երկրորդ եւ երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը հոկտեմբերի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ տեղեկացրել են, որ ՀՀ առաջին եւ երկրորդ նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը ցանկանում են մեկնել Մոսկվա՝ ռուսական էլիտայի ներկայացուցիչների հետ ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու եւ քննարկումների արդյունքում […]

Ադրբեջանական զինված ուժերը փորձել են թիրախավորել Շուշին, հարվածը, սակայն, եղել է հարակից ձորակի ուղղությամբ. Արցախի ԱԻՊԾ ներկայացուցիչ

Ադրբեջանական զինված ուժերը փորձել են թիրախավորել Արցախի Շուշի քաղաքը, հարվածը, սակայն, եղել է հարակից ձորակի ուղղությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասացին Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:  «Հակառակորդը փորձում էր թիրախավորել Շուշին, սակայն հարվածը եղավ հարակից ձորի ուղղությամբ: Հեռվից այս պահին էլ ձայներ են լսվում: Քիչ առաջ էլ ճշտեցինք, որ այդ ուղղությամբ շարունակվում են ռազմական […]

Սպիտակի բժշկական կենտրոնում պայթյուն տեղի չի ունեցել. ԱԻՆ

Հոկտեմբերի 30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի բժշկական կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։   Պարզվել է, որ պայթյուն տեղի չի ունեցել, այլ վնասվել է թթվածնային բալոնի մատակարարման համակարգը։ Այլ գույքային վնասներ և տուժածներ […]

Խոշոր երկրաշարժ Իզմիրում

Ներկայիս Թուրքիայի Իզմիր նահանգի Սեֆերիհի Քորքութ շրջանում 7․0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժը գրանցվել է հոկտեմբերի 30-ին` տեղական ժամանակով ժամը 14։51-ի սահմաններում։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 17․26 կմ խորության վրա։ Երկրաշարժը զգացվել է նաև Իզմիրին հարակից շրջաններում, Էգեյան և Մարմարա […]

Ես կարող էի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի շահն ընդհանրապես չպաշտպանել, զիջել, բայց արդյոք դա կկանխե՞ր պատերազմը. Նիկոլ Փաշինյան /տեսանյութ/

Իրավիճակն իրականում չի փոխվել սկսած 2011 թվականից, մի քանի միջազգային լրատվամիջոցների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով արցախա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։ «Խնդիրն այն է, որ հարցը հնարավոր է լուծել փոխզիջումով, և 2011 թվականից մենք ի՞նչ իրավիճակ ունենք: Բնականաբար, փոխզիջում նշանակում է համաձայնվել մի բանի, որն ի սկզբանե այդքան էլ ընդունելի չէ քեզ […]

Սպիտակի բժշկական կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել

Սպիտակի բժշկական կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն, հաղորդում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Նախնական տեղեկություններով՝ թթվածնի մատակարարման համակարգն է պայթել: Դեպքի մանրամասները պարզվում են և ավելի ուշ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

«Yerevan.Today-ին այսօր տուգանեցին 2 միլիոն 800.000 դրամով, ըստ իրենց՝ պետական և ռազմական անվտանգությանը սպառնալիք հանդիսացող հոդվածների համար»․ Սևակ Հակոբյան

Yerevan.Today–ի գլխավոր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեզ` Yerevan.Today-ին այսօր հերթական անգամ ոստիկանությունը տուգանեց, ըստ իրենց՝ պետական և ռազմական անվտանգությանը սպառնալիք հանդիսացող հոդվածների համար։ 4 տուգանք՝ միանգամից։ Ու որո՞նք էին այդ՝ իբր տեղադրված հոդվածները․ ՀՀ նախկին վարչապետ, պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանի առաջարկին դրական գնահատական տված երեք գործիչների՝ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի, քաղաքագետ […]

Արցախի խաղաղ բնակավայրերում հարաբերական հանգիստ իրավիճակը պահպանվել է

Արցախի խաղաղ բնակավայրերում հարաբերական հանգիստ իրավիճակը հոկտեմբերի 30-ին պահպանվել է: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: «Օրվա ընթացքում Արցախի խաղաղ բնակավայրերում հարաբերական հանգիստ իրավիճակը պահպանվել է»,-նշել են ծառայությունից։  

Եթե որևէ երկրի խաղաղապահ մտնի Արցախ, կամ Արցախից որևէ հող հանձնվի, ուրեմն կվերադարձնեք մեր որդիներին կենդանի

Եթե որևէ երկրի խաղաղապահ մտնի Արցախ, կամ Արցախից որևէ հող հանձնվի, ուրեմն կվերադարձնեք մեր որդիներին կենդանի: Խաղաղություն մի մուրացեք, զինեք կռվող բանակին: Դեռ այսքանը: Կարին Տոնոյան

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի