26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Պաշտոնատար անձինք վտանգավոր գրառումների համար չեն տուգանվում

Կորոնավիրուսով վարակվածների եւ մահացածների թիվը շարունակում է աճել, իսկ թե ինչ քայլեր է ձեռնարկում այս ուղղությամբ ՀՀ ոստիկանությունը, Իրավունքը հետաքրքրվել է ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանից:

– Ռազմական դրության հայտարարումից հետո ոստիկանությունը որդեգրեց մարտավարություն, ըստ որի, որոշակի ժամանակահատված դիմակ չկրելու համար տույժերը սահմանափակել էինք եւ տույժի չէինք ենթարկում քաղաքացիներին: Հույս ունեինք, որ քաղաքացիների իրավագիտակցությունն այնքան բարձր կլինի, որ այդ ընթացքում իրենք կկարողանան իրենց մեջ ուժ գտնել եւ կրել դիմակներ: Սակայն, ցավոք, տեսանք թվերի աճն ինչպիսի տեմպեր ունեցավ, որը մեզ ստիպել է կրկին վերադառնալ նույն գործելաոճին: Չնայած մեր ուժերը հիմնականում կենտրոնացել են ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովման աշխատանքներում, սակայն լրացուցիչ ուժերին, այդ թվում` նաեւ կին ոստիկաններին հիմնականում ներգրավել ենք կորոնավիրուսի դեմ պայքարին:

– Պարոն փոխոստիկանապետ, ռազմական դրությամբ պայմանավորված` սոցիալական ցանցերում արգելված գրառումներ կատարելու համար քանի՞ պաշտոնատար անձ է տուգանվել:

– Պաշտոնատար անձինք, համաձայն օրենսգրքի համապատասխան դրույթների, տվյալ առումով ենթակա չեն տուգանման:

– Արտոնյա՞լ են…

– Ոչ, սա սահմանված է օրենքով, հետեւաբար մենք առաջնորդվում ենք օրենքի պահանջներով:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ