Ղարաբաղում խաղաղապահ գործողությունները կլինեն ռուսական, Թուրքիայի հետ հնարավոր են միայն դրա համաձայնեցման տարրերը. Կոսաչով
Խաղաղապահ առաքելությունը Լեռնային Ղարաբաղում կլինի ռուսական, կողմերը կարող են համաձայնեցնել Թուրքիայի հետ միայն դրա իրականացման տարրերը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը, գրում է «Интерфакс»-ը: «Ադրբեջանի նախագահի հայտարարության մեջ մենք Թուրքիային ուղղված որոշակի հաղորդագրություններ տեսանք, որ դա համատեղ գործողություն է լինելու: Բայց եկեք ուշադիր կարդանք […]





































