04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Հիմա հասկանու՞մ եք, թե այդ խայտառակ կապիտուլյացիայի իրականացումը ինչ դժոխքի է վերածվում մեզ համար. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա, Նոր Այգեստան, Նոր Սեյսուլան, Նոր Կարմիրավան, Նոր Հայկաջուր, Հովտաշեն եւ Նոր Ջրաբերդ բնակավայրերը անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ։
Նշված գյուղերի ավելի քան 2000 բնակիչ գաղթական է դառնում, զրկվում հողից, տնից, հայրենիքից։ Չէ, միայն իրենք չեն հայրենազրկվում՝ մենք բոլորս։
 
Գիտեք ինչու՞։ Որովհետեւ նշված բնակավայրերը, ինչպես նաեւ Ակնա բնակավայրը (Աղդամ), ըստ ադրբեջանական կողմի, գտնվում են Աղդամի շրջանում։
Հիմա հասկանու՞մ եք, որ ադրբեջանցիները մատով ցույց են տալիս, ինչ են ուզում հետ, ու մենք էլ սուսուփուս ազատում ենք։
 
Հիմա հասկանու՞մ եք, թե այդ խայտառակ կապիտուլյացիայի իրականացումը ինչ դժոխքի է վերածվում մեզ համար։
 
Հիմա հասկանու՞մ եք, որ օր առաջ նոր բանակցող պետք է լինի, որ ադրբենջանցիների պահանջները լուռումունջ կյանքի չկոչվեն։
 
Հեռացի’ր, #հողատու »։
KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ