12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Աննա Հակոբյանին նկատողություն անելու համար Մովսես Հակոբյանը հեռացվե՞լ է Արցախից․ «Հրապարակ»

«ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ Մովսես Հակոբյանը երեկ ազատման դիմում ներկայացրեց։ Մեզ հետ զրույցում Հակոբյանը հաստատեց իր հրաժարականի մասին տեղեկությունը՝ ասելով, որ պատճառների մասին կխոսի առաջիկայում հրավիրվելիք իր ասուլիսի ընթացքում։ Թե երբ է ասուլիս հրավիրելու, ասաց, որ լրացուցիչ կտեղեկացնի։

Հիշեցնենք նաեւ, որ Մովսես Հակոբյանը գլխավոր ռազմական տեսուչ էր նշանակվել հեղափոխությունից հետո՝ անցած տարվա մայիսի 24-ին, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ: Մինչ այդ նա զբաղեցնում էր Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը: Իսկ ավելի վաղ՝ երկար տարիներ, ղեկավարել է Արցախի պաշտպանության բանակը: Նա Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի քեռին է։ Հիշեցնենք, որ համառ լուրեր էին շրջանառվում, թե նա փորձել է Արցախի ռազմական շտաբում գտնվող Աննա Հակոբյանին դիտողություն անել, որից հետո հեռացվել է ռազմական գործողությունների կառավարմանը մասնակցելուց եւ շտապ կանչվել է Երեւան»:

Այս և այլ հրապարակումների ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ