15 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հակառակորդը դարձյալ հարվածներ է հասցնում Ստեփանակերտին

Ադրբեջանի Զինված ուժերը դարձյալ հարվածներ են հասցնում Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին: Ինչպես դեպքի վայրից հայտնեց «Արմենպրես»-ի թղթակիցը, Ստեփանակերտի քաղաքացիները տեղավորվել են ապաստարաններում: Ադրբեջանի Զինված ուժերը նախորդող օրերին ևս հարվածներ են հասցրել Արցախի մայրաքաղաքին` թիրախավորելով քաղաքացիական բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքները

Արցախն ունի 5 նոր հերոս

Քիչ առաջ հայությանն ուղղված իր ուղերձում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ Արցախն ունի 5 նոր ՀԵՐՈՍ: Նրանք են՝ Դավիթ Լյովայի Գրիգորյան-զինվոր, խոցել է 15 տանկ, 1 ՀՄՄ Էդգար Էդվարդի Մարկոսյան-զինվոր, խոցել է 10 տանկ Յուրա Հայկարամի Ալավերդյան-խոցել է 9 տանկ, 1 ավտոտեխնիկա Գնդապետ Կարեն Շահենի Շաքարյան- կազմակերպել է բազմաթիվ տանկային և հետևակային գրոհներ Դավիթ […]

Մեռնեմ հայի անպարտ ոգուն. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Միջազգային բոլոր կառույցներ, էդ ձեր թղթե շերեփները մտցրեք ձեր համապատասխան տեղերը, հայ զինվորը բոլորիդ ապացուցեց, որ ձեր նեյնիմ-հայտարարությունները եւ կոչերը գրոշի արժեք չունեն․․․ Չի լինելու հայոց եւս մեկ ցեղասպանություն, ես ձեր բոլորի մաման․․․ Կեցցե հայոց անպարտ բանակը, տղերք ջան, ձեր ցավը տանեմ,, ափսոս, ձեր […]

ՀՀ տարածքից Ադրբեջանի տարածքի հրթիռակոծություն կամ հրետակոծություն չի իրականացվել. Դավիթ Տոնոյան

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, պատասխանելով «Զինուժ մեդիայի» հարցերին, նշում է, որ կեղծիք են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության պնդումները, թե Հայաստանի հանրապետության տարածքից Ադրբեջանի բնակավայրերի հրթիռակոծություն է իրականացվել։

Մենք մինչև վերջ վճռական ենք մեր գործողություններում. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Շատերդ հիշում եք թե՛ այս կադրը, թե՛ այդ առիթով արված իմ հայտարարությունը: Եթե որևէ մեկի մոտ այն ընկալելու խնդիր է եղել, վերահաստատում եմ, որ դա ամենևին կատակ չէր:  Իմ հրամանով այսօր Պաշտպանության բանակը Գյանջա քաղաքում տեղակայված ռազմական օբյեկտների վնասազերծման նպատակով հասցրել է մի քանի հրթիռային […]

«Ստեփանակերտին նորից հարվածներ են հասցվում, կան ավերածություններ, քաղաքացիական տուժածներ». Արծրուն Հովհաննիսյան

Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ստեփանակերտին նորից հարվածներ են հասցվում, կան ավերածություններ, քաղաքացիական տուժածներ»։

Ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների միտումնավոր թիրախավորումը միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտում է․ Նաղդալյան

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ և Մերձավոր Արևելքից փոխադրված օտարերկրյա վարձկանների զանգվածային ներգրավմամբ շարունակում է լայնամասշտաբ պատերազմական գործողություններն Արցախի Հանրապետության դեմ։ Հեռահար հրթիռների և օդուժի կիրառմամբ հարվածներ են հասցվում Ստեփանակերտ և Մարտակերտ քաղաքներին: Ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների միտումնավոր թիրախավորումը միջազգային […]

ՊԲ-ն արդեն իսկ հասցնում է հզոր հարվածներ Ադրբեջանի խորը թիկունքում տեղակայված կարևորագույն ռազմական օբյեկտներին

Հակառակորդը շարունակում է խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը թիրախավորել միջազգային մարդասիրական իրավունքով արգելված զինատեսակներից: ՊԲ-ն արդեն իսկ հասցնում է հզոր հարվածներ Ադրբեջանի խորը թիկունքում տեղակայված կարևորագույն ռազմական օբյեկտներին: Լարվածությունը հակամարտության գոտում ևս մեկ աստիճանով բարձրացնելու ամբողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

Ամենաընթերցված